ԵԶԵԿԻԵԼ 22:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո մեջ կաշառք էին վերցնում, որպեսզի արյուն թափեին, քո մեջ վաշխ ու տոկոս էին առնում։ Եվ քո չարագործություններին՝ ըստ քո գործած բռնության, վերջ եմ տալու, որովհետև մոռացել ես ինձ,- ասում է Տերը՝ Աստված։- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզանում արյուն թափելու համար կաշառք վերցրին, վաշխ ու տոկոս առար և ագահությամբ քո ընկերներին հարստահարեցիր և ինձ մոռացար»,- ասում է Տեր Աստված։ |
Խորհեցի իմ մտքում և ապա հանդիմանեցի ազնվականներին ու իշխաններին՝ ասելով. «Դո՞ւք եք, որ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից»։ Ապա հրամայեցի մեծ ժողով գումարել
Ահա թե ինչպիսին են ճանապարհները բոլոր նրանց, ովքեր անօրինություն են գործում, որովհետև ամբարշտությամբ իրենց սեփական անձերն են սպանում։
ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։
Քանի որ դու թողեցիր քո փրկիչ Աստծուն և չհիշեցիր Տիրոջը՝ քո օգնականին, դրա համար էլ անհավատ տունկ և անհավատ սերմ պիտի տնկես։
Իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը. ամենքն իրենց ճանապարհներով գնացին։
Մի՞թե հարսը կմոռանա իր զարդը, և կույսը՝ իր լանջագեղ գոտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացավ ինձ։
Լացի ու պաղատանքի ձայն լսվեց իսրայելացիների շուրթերից, քանի որ անիրավություն գործեցին իրենց ճանապարհներին և մոռացան Աստծուն՝ իրենց Սրբին։
Նրանք՝ փոքրերից մինչև մեծերը, բոլորն էլ անօրենություններ գործեցին, քահանայից մինչև սուտ մարգարեն բոլորն էլ սուտ խոսեցին։
Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթևան, որ ես թողնեի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են և արհամարողների բազմություն։
իր դրամը փոխ տա, վաշխով ու տոկոսով էլ հետ պահանջի, նա չպիտի ապրի. ով այս բոլոր անօրենությունները գործի, հաստատապես պիտի մեռնի, իր արյունն էլ իր վրա պիտի լինի։
իր դրամը փոխ չի տալիս, տոկոսով էլ հետ չի պահանջում, անիրավությունից իր ձեռքը հետ է պահում, մարդու և նրա մերձավորի միջև արդար դատ է անում,
Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ ինձ մոռացար ու անտեսեցիր, դո՛ւ էլ կրիր ամբարշտությանդ ու պոռնկությանդ հետևանքը”»։
Այնպես եմ անելու, որ մարդիկ՝ Իսրայելի իմ ժողովուրդը, տիրեն ձեզ։ Նրանք ժառանգելու են ձեզ. բնակավայր եք լինելու նրանց համար և այլևս անզավակ չեք մնալու նրանցից։
որ արծաթով առնենք աղքատներին, տնանկներին՝ կոշիկների գնով, և մեր բոլոր վաճառքներից շահ ստանանք»։
«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։
Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու պնակի դրսի կողմը, մինչ ներսինը ձեռք են բերել հափշտակությամբ ու անարդարությամբ։
Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։
Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։
Այլ ձեզ գրեցի չհաղորդակցվել նրա հետ, որ եղբայր կոչվելով՝ կա՛մ պոռնիկ է, կա՛մ կռապաշտ, կա՛մ ագահ, կա՛մ բամբասող, կա՛մ հարբեցող, կա՛մ հափշտակող. այդպիսինի հետ նույնիսկ հաց մի՛ կերեք։
ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չեն ժառանգելու։
աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և ապականում արդարների խոսքերը։
Տղամարդ կամ կին պոռնկի վարձը որևէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետև Տիրոջ՝ քո Աստծու առջև դրանք գարշելի են։
«Անիծյալ լինի նա, ով կաշառք կվերցնի անմեղ մարդ սպանելու համար»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Վա՜յ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան և ըստ Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով, և կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։