Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հուդա 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Վա՜յ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան և ըստ Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով, և կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Վա՜յ նրանց, որ Կայենի ճանապարհով են ընթանում ու Բաղաամի մոլորությամբ վարձին են նվիրվում և Կորխի պես հակառակվելով կործանվում են։

Տես գլուխը Պատճենել




Հուդա 1:11
21 Խաչաձեւ Հղումներ  

Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց


ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եվ ի՞նչ պատճառով սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի։


Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։


Հավատո՛վ Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը, որով էլ վկայություն ստացավ, որ արդար է. քանի որ նրա մատուցած զոհերի՛ համար նրան վկայություն տրվեց Աստծուց։ Նա, թեպետև հավատով մեռավ, սակայն խոսում է դեռ։


«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։


Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին


Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից,


Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով մոլորեցրին Իսրայելի որդիներին, որոնք հանուն Փոգովրի շեղվեցին Տիրոջից և արհամարհեցին նրա խոսքը, և Տիրոջ ժողովրդի վրա պատուհաս եկավ։


Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։


Ամենակալ Տերն այսպես է ասում. վա՛յ նրանց, որ իրենց սրտի ուզածի պես են մարգարեանում, որ իրենց սրտի ուզածին են հետևում և ոչինչ չեն տեսնում”։


քո շնությունն ու վրնջյունը, դու, որ քո պոռնկությամբ խորթացար ինձնից։ Ես տեսա քո գարշելի կուռքերը բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, որ իմ հետևից գալով՝ չես մաքրվելու։ Մինչև ե՞րբ ես այդպես մնալու»։


Ուրիա քահանան ամեն ինչ արեց այնպես, ինչպես նրան պատվիրել էր Աքազ արքան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ