Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 22:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ահա ծափ եմ զարկելու քո կատարած գործերի և քո մեջ կատարված արյունահեղության համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 «Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 22:13
16 Խաչաձեւ Հղումներ  

Աղաղակի՛ր, ճի՛չ բարձրացրու, մարդո՛ւ որդի, որովհետև սուրը եկել-հասել է իմ ժողովրդի և Իսրայելի իշխանների վրա։ Նրանք պանդուխտ են լինելու, քանի որ սուրը հասել է իմ ժողովրդի վրա։ Ուստի ձեռքերով ծա՛փ զարկիր,


Ով արդարությամբ է ընթանում, խոսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրենությունն ու անիրավությունը, իր ձեռքերը թոթափում կաշառքից, ծանրացնում ականջները, որպեսզի չլսի արյան վրիժառության մասին, փակում աչքերը, որպեսզի անարդարությունը չտեսնի,


Նրա իշխանները հափշտակիչ գայլերի պես էին նրա մեջ՝ հափշտակություն անելու, արյուն թափելու և մարդկանց կորստի մատնելու համար, որպեսզի իրենց սաստիկ ագահությանը հագուրդ տային։


«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Սո՛ւր, սո՛ւր, սրվի՛ր ու մոլեգնի՛ր,


որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։


Եվ չիմացավ իր գալիք եղեռնը,- ասում է Տերը,- քանի որ անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում»։


Ով իր տունը տոկոսներով և վաշխով է լցնում, հավաքում է նրա համար, ով ողորմում է աղքատին։


Բաղակը բարկացավ Բաղաամի վրա և ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որպեսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ։


Հիմա գալիս են քեզ մոտ, ինչպես ժողովուրդն է հավաքվում. և իմ ժողովուրդը նստելու է քո առաջ, լսելու է քո խոսքերը, սակայն չի կատարելու դրանք, որովհետև նրանց բերաններում սուտն է, և նրանց սրտերն իրենց պղծությանն են հետևում։


Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր, ձեռքերով ծա՛փ զարկիր։ Դու էլ երկրո՛րդ սուրը վերցրու, որովհետև երրորդ սուրը խոցվածների համար է լինելու. սուրը խոցվածների վրա է ծանրացել և նրանց զարհուրեցնելու է,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ