Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ահա թե ինչպիսին են ճանապարհները բոլոր նրանց, ովքեր անօրինություն են գործում, որովհետև ամբարշտությամբ իրենց սեփական անձերն են սպանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Այսպիսին են ագահությամբ վաստակողների շավիղները. ագահությունը հափշտակում է իր տիրոջ հոգին։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 1:19
21 Խաչաձեւ Հղումներ  

Կաշառք վերցնողը սպանում է իր հոգին, իսկ ով ատում է կաշառքը, պիտի փրկվի։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Վա՜յ նրան, ով իր տան համար չար ագահություն է սաստիկ ցանկանում՝ իր բույնը բարձունքներում դնելու, չար ձեռքերից ազատվելու համար։


Այս հարուստը չարաչար կորչելու է և իր ծնած որդու ձեռքին ոչինչ չի թողնելու։


ո՛չ նախատող, ո՛չ կոպիտ, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ փողասեր, այլ այնպիսին,


եթե կերա ես արդյունքը նրա առանց վճարի, կամ թե վշտացրի հոգին երկրի Տիրոջ,


Իմաստությունը գոչում է ճանապարհներին, և հրապարակներ ելնում համարձակությամբ,


ավարի մեջ տեսա նկարազարդ մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր երկդրամյա արծաթ և մի ոսկյա լեզվակ, որը հիսուն երկդրամյա էր, սաստիկ ցանկացա և վերցրի դրանք։ Ահա դրանք թաքցված են հողի տակ՝ իմ վրանում, իսկ արծաթը դրանց տակ է»։


Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց


Գուբ փորեց և խորացրեց, Բայց ինքը պիտի ընկնի այն խորխորատի մեջ, Որ ինքը պատրաստեց։


Ով բաժնեկից է դառնում գողերին, ատում է իր հոգին. երդում են տալիս, որ լսածի մասին չպատմեն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ