Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։
ԵԶԵԿԻԵԼ 21:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճանապարհի սկզբի՛ն հաստատվիր։ Պատրաստի՛ր ու ճանապա՛րհ հարթիր, որպեսզի սուրը մուտք գործի Ռաբոթ՝ ամովնացիների քաղաքը, նաև Հուդա, Երուսաղեմ, որ նրա մեջ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դու, ո՛վ պիղծ և ամբարիշտ իշխան Իսրայելի, օրդ հասել է, քո անօրենության վերջին պատժի ժամանակը։ |
Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Իմ մասին չար մտածողները բռնադատում էին ինձ Եվ հոգիս էին ուզում. Անօրենություն խոսեցին Եվ զօրհանապազ նենգություն մտածեցին։
Որովհետև Տերն է դատում իր ժողովրդին։ Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության Եվ ըստ իմ մեջ եղած անբծության։
Ինչպես այդ ժանտ թուզը, որն իր դառնության պատճառով չի ուտվում,- այսպես է ասում Տերը,- այդ վիճակին պիտի մատնեմ Հուդայի արքա Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղեմում մնացածներին, այդ երկրում մնացածներին և Եգիպտոսում բնակվողներին։
Այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի և կամ վերակացուներ չունի՞։ Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակվում։
Դրա համար էլ,- ասում է Տերը,- օրեր են գալու, երբ Ռաբբաթում ամովնացիներին գույժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք անապատի պիտի վերածվեն ու անհետանան, նրանց բագինները հրով պիտի այրվեն, և Իսրայելը պիտի ստանա իր իշխանությունը,- ասում է Տերը։
որոնք ապրում են հորդառատ ջրերի մոտ և նստում անթիվ գանձերի վրա։ Հասել է քո վախճանը, արդարև այն ստուգապես քո փորն է մտել։
Դրա համար ասա՛. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ըստ իմ ուխտի, որ դրժել է, ըստ իմ երդման, որ անարգել է, նրան հատուցել եմ տալու։
Եվ եթե քեզ հարցնեն՝ “Ինչո՞ւ ես հեծեծում”, կասես. “Որովհետև մի բոթ լսեցի, և այն վրա է հասնելու. ամեն սիրտ կոտրվելու է, ամեն ձեռք՝ թուլանալու, ամեն մարմին՝ չորանալու, ամեն շունչ՝ կտրվելու, ամեն ազդր՝ խոնավությամբ աղտոտվելու։ Ահա վրա է հասնում և լինելու է”»,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված։
«Մարդո՛ւ որդի, քեզ համար երկու ճանապա՛րհ պատրաստիր, ուր բաբելացիների արքայի սուրն է մտնելու, այնպես որ երկուսն էլ նույն երկրից սկիզբ առնեն։ Քաղաք տանող ճանապարհի գլխին ուղեցույց նշա՛ն պատրաստիր։
Ուստի Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ ձեր անիրավությունները հիշեցրիք՝ ձեր ամբարշտությունները հայտնի դարձնելով, ձեր մեղքերը՝ ձեր բոլոր ամբարշտություններն ու ձեր ընթացքը երևան բերելով, այն բանի համար, որ դուք ինքներդ եք նրանց հիշեցրել, ուրեմն ոչնչանալու եք։
Ամովնացիների քաղաքը տալու եմ ուղտերին՝ արածելու, իսկ ամովնացիներին՝ արածող հոտերին։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը։
Քանի որ հավիտենական թշնամի եղար և Իսրայելի տան համար դարանակալ նստում էիր նենգությամբ, թշնամիների ձեռքով՝ սրի միջոցով, երբ նա նեղության մեջ էր, և երբ նրանց անիրավությունը հասել էր իր վախճանին,
«Եվ դու, մարդո՛ւ որդի, կասես. Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իսրայելացիների երկրի վախճանը հասել է, երկրի չորս կողմերի վախճան էլ հասել է.
Կրակ կբորբոքեմ Հռաբայի պարիսպների վրա, և պատերազմի օրն աղաղակով կուտի նրա հիմքերը, և կսասանվի իր վախճանի օրը»։