Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 «Մարդո՛ւ որդի, քեզ համար երկու ճանապա՛րհ պատրաստիր, ուր բաբելացիների արքայի սուրն է մտնելու, այնպես որ երկուսն էլ նույն երկրից սկիզբ առնեն։ Քաղաք տանող ճանապարհի գլխին ուղեցույց նշա՛ն պատրաստիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դուք ձեր անօրենությունը հիշեցրիք, ձեր հանցանքները հայտնվեցին, որպեսզի ձեր բոլոր գործերի մեջ ձեր մեղքերը երևան. քանի որ դուք այդ հիշեցրիք, դուք պիտի բռնվեք”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:24
20 Խաչաձեւ Հղումներ  

նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին


Եվ եթե պատահի, որ հարցնեն քեզ՝ ո՞ւր գնանք, կասես նրանց. այսպես է ասում Տերը. “Ովքեր մահվան համար են, թող գնան դեպի մահ, ովքեր սրի համար են՝ դեպի սուր, ովքեր սովի համար են՝ դեպի սով, իսկ ովքեր գերության համար են՝ դեպի գերություն”։


Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։


Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։


Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են»,- ասում է Տերը։


Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Ճանապարհի սկզբի՛ն հաստատվիր։ Պատրաստի՛ր ու ճանապա՛րհ հարթիր, որպեսզի սուրը մուտք գործի Ռաբոթ՝ ամովնացիների քաղաքը, նաև Հուդա, Երուսաղեմ, որ նրա մեջ է։


Բաբելոնի որդիներին ու բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սվեին ու Կվեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին՝ ընտրյալ երիտասարդների, իշխանների, զորավարների, սպառազեն, երիվարներով հեծյալների։


որովհետև նրա արյունը դեռ նրա մեջ է։ Այն սալաքարի վրա եմ դրել, այլ ոչ թե գետնին թափել՝ հողով ծածկելու համար,


Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ