Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 17:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Դրա համար ասա՛. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ըստ իմ ուխտի, որ դրժել է, ըստ իմ երդման, որ անարգել է, նրան հատուցել եմ տալու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Կենդանի եմ ես. իմ երդումը, որ նա անարգեց, և իմ ուխտը, որ նա դրժեց, նրա գլխով պիտի տամ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 17:19
14 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրա հեղած անմեղ արյունը նրա գլխին դարձրեց, որովհետև նա սրով սպանել է իրենից ավելի արդար և քաջ երկու մարդկանց, և հայրս նրանց այդ սպանության մասին չգիտեր։ Դրանք էին՝ Ներեի որդի Աբենները, որն Իսրայելի սպարապետն էր, և Հեթերի որդի Ամեսային, որը Հուդայի սպարապետն էր։


Նրանց արյունը թող հավիտյան դառնա նրա ու նրա զավակների գլխին, իսկ Տերը հավիտենական խաղաղություն թող պարգևի Դավթին, նրա զավակին, նրա տանն ու գահին»։


Իսկ եթե լինեն ազգեր ու թագավորություններ, որոնք չենթարկվեն բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորին, անմիջապես իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահվամբ պիտի այցելեմ,- ասում է Տերը,- մինչև որ ոչնչացվեն նրա ձեռքով։


Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։


Եթե նրանք նույնիսկ ասեն, թե կենդանի է Տերը, միևնույն է, սուտ երդված կլինեն։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- մի՞թե չեմ այցելելու և այդպիսի ազգից վրեժ չե՞մ լուծելու։


Այն բանի համար, որ մանկությանդ օրերը չհիշեցիր և այդ ամենով ինձ տրտմեցնում էիր, ես էլ ահա քո բռնած ճանապարհի համար այս ամենը գլխիդ բերեցի,- ասում է Ամենակալ Տերը։- Այսպես քո բոլոր անօրենությունների վրա ամբարշտություն էլ գործեցիր”։


«Ամենակալ Տերն այսպես է ասում. “Քեզ հետ վարվելու եմ այնպես, ինչպես դու ես վարվել, ինչպես որ ամեն բան անարգել ես ու իմ ուխտը զանց առել։


Քանի որ երդումն անարգել է, ուխտն էլ դրժել, և ահա Բաբելոնի թագավորի ձեռքն եմ մատնել և նրա դեմ այս ամենն արել, մի՞թե փրկվելու է։


Նրա վրա իմ ուռկանն եմ նետելու. նա ընկնելու է իմ պաշարման մեջ։ Նրան Բաբելոն եմ բերելու և այնտեղ էլ նրա հետ դատաստան եմ տեսնելու այն անիրավությունների համար, որ գործել է իմ նկատմամբ։


Արդ, աչքս չի խնայելու, և ոչ էլ ողորմելու եմ, այլ ըստ իրենց բռնած ճանապարհի էլ իրենց գլխին եմ բերելու»։


Տիրոջ՝ քո Աստծու անունը անիմաստ տեղը մի՛ արտասանիր, որովհետև Տերը՝ քո Աստվածը, չի արդարացնի նրան, ով իր անունը անիմաստ տեղն է օգտագործում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ