Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 21:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եվ եթե քեզ հարցնեն՝ “Ինչո՞ւ ես հեծեծում”, կասես. “Որովհետև մի բոթ լսեցի, և այն վրա է հասնելու. ամեն սիրտ կոտրվելու է, ամեն ձեռք՝ թուլանալու, ամեն մարմին՝ չորանալու, ամեն շունչ՝ կտրվելու, ամեն ազդր՝ խոնավությամբ աղտոտվելու։ Ահա վրա է հասնում և լինելու է”»,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Աղաղակի՛ր և ողբա՛, մարդո՛ւ որդի, որովհետև այն իմ ժողովրդի դեմ և Իսրայելի բոլոր իշխանավորների դեմ է. նրանք իմ ժողովրդի հետ սրի են մատնված. դրա համար խփի՛ր ազդրիդ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 21:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Ահա թե ինչու բոլոր ձեռքերը պիտի թուլանան, ամեն մարդու սիրտ պիտի դողա։


Գո՛ւյժ բարձրացրեք և աղաղակե՛ք, ո՛վ հովիվներ, ողբացե՛ք, ոչխարների հոտի խոյե՛ր, որովհետև հասան ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը. պիտի զոհ գնաք իբրև ընտիր խոյեր։


Պիտի գան և ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լեռան վրա, պիտի գան դեպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հոտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պես, այլևս քաղց չպիտի զգան։


Իմ գերությունից հետո զղջացի. երբ խելքի եկա, իմ ամոթալի օրերի համար հոգոց հանեցի և քեզ ցույց տվեցի, որ իմ տղայության պատճառով նախատինք կրեցի”։


Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մեջքդ խոնարհած՝ հեծեծի՛ր, ցավագի՛ն հեծեծիր նրանց առաջ։


Տիրոջ խոսքը դարձյալ ինձ ուղղվեց ու ասաց.


«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Սո՛ւր, սո՛ւր, սրվի՛ր ու մոլեգնի՛ր,


Ճանապարհի սկզբի՛ն հաստատվիր։ Պատրաստի՛ր ու ճանապա՛րհ հարթիր, որպեսզի սուրը մուտք գործի Ռաբոթ՝ ամովնացիների քաղաքը, նաև Հուդա, Երուսաղեմ, որ նրա մեջ է։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Ահա Իսրայելի տան առաջնորդները. քո մեջ յուրաքանչյուրն իր ազգակցի հետ խառնակություն էր կազմակերպում, որպեսզի արյուն թափեր.


«Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր ու ասա՛. “Ամենակալ Տերը՝ Աստված, այսպես է ասում. օ՜հ, օ՜հ, ի՜նչ օր,


Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքերով ծա՛փ զարկ, ոտքերով դոփի՛ր ու վա՜շ-վա՜շ ասա Իսրայելի տան կուռքերի ու չարի գործերի համար, որովհետև սրից, ժանտախտից ու սովից են ընկնելու։


Ամեն ձեռք թուլանալու է, ամեն ազդր՝ խոնավությամբ աղտոտվելու։


Մինչ նրանց կոտորում էին, նայեցի ու տեսա և երեսս ի վայր ընկնելով՝ աղաղակեցի ու ասացի. «Վա՛յ ինձ, Ամենակա՛լ Տեր. ահա դու Իսրայելի տան մնացորդներին ես ջնջում՝ քո զայրույթը Երուսաղեմի վրա թափելով»։


Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։


Փո՛ղ հնչեցրեք Սիոնում, քարո՛զ կարդացեք իմ սուրբ լեռան վրա. թող հավաքվեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մոտ է


Դրա համար կկոծի և կողբա, մերկ ու բոբիկ կքայլի, կոծ կանի վիշապների նման և կսգա հուշկապարիկների դուստրերի պես,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ