ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։
ԵԶԵԿԻԵԼ 16:63 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որպեսզի հիշես և ամաչես, բերանդ դարձյալ բացել չկարողանաս քո անարգանքի պատճառով, երբ ես քեզ քավություն պարգևեմ քո բոլոր կատարածների համար»,- ասում է Տեր Աստված։ |
ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։
Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը, Քո մեծ զորության պատճառով քո թշնամիները ստեցին քեզ։
Ժողովուրդը, որ բնակվում է դրանց մեջ, չպիտի ասի, թե տանջվեցինք, որովհետև նրա մեղքերին թողություն եղավ։
Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։
Հիշելու եմ նաև քո ընթացքը. անարգվելու ես, երբ քո ավագ ու կրտսեր քույրերիդ միտքդ բերես։ Նրանց քեզ որպես փորձություն եմ տալու և ոչ թե որպես դաշնակից։
Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։
Եվ ստացած կլինեն իրենց անարգանքն ու կատարած անիրավությունների պատիժը, երբ նրանց բնակեցնեմ իրենց երկրում խաղաղությամբ, և ոչ ոք նրանց չի ահաբեկի,
Դու էլ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը ցո՛ւյց տուր այդ տաճարը, ու թող հետ կանգնեն իրենց մեղքերից։ Ցո՛ւյց տուր դրա պատկերը, ձևն ու հորինվածքը։
Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանա չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայելի զավակների սրբություններին, ո՛չ էլ իմ ամենասուրբ բոլոր սրբություններին։ Նրանք կրելու են իրենց անարգանքն իրենց արած մոլորության համար։
Ուստի արդարացում չես ունենալու, ո՛վ մարդ, որ դատում ես, որովհետև ինչով ընկերոջդ դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու էլ նույնն ես գործում, ինչով որ դատում ես։
Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։
Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։
Իսկ արդ, ո՞վ է, որ քեզ տարբերում է ուրիշներից։ Ի՞նչ ունես, որ Աստծուց չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում այնպես, իբր չես ստացել։
Երկի՛նք, ուրախացի՛ր Նրա հետ, Նրան թող երկրպագեն Աստծու բոլոր որդիները։ Ազգե՛ր, ուրախացե՛ք Նրա ժողովրդի հետ, նրան թող զորացնեն Աստծու բոլոր հրեշտակները, որովհետև նրա որդիների արյան վրեժն է պահանջվում. թշնամիների վրեժն է պահանջվելու, և դատաստան է արվելու։ Թող ատելի մարդկանց հատուցի, և Տերը թող սրբագործի իր ժողովրդի երկիրը»։