Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։
Քո կրած հարվածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացնում։ Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու։ Բուռն են քո ցավերը. դրանք սաստկացան քո բազում անօրենությունների պատճառով, դրանք քո մեղքերի հետևանքն են։
Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մեջ Տիրոջ բարկությունն է լցված, նրանք խզված են Տիրոջից՝ Աստծուց։
Մեր չար գործերի ու մեր մեծ մեղքերի պատճառով մեր գլխով անցած դեպքերից հետո դու, Տե՛ր, բազում անգամ թողեցիր մեր մեղքերը և մեզ այսպիսի զավակ և արմատ տվեցիր։
Եղիսեեն ծերերի հետ նստել էր իր տանը։ Արքան մարդ ուղարկեց նրա մոտ, և երբ պատգամավորը նրա մոտ դեռ չէր հասել, Եղիսեեն ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, մարդասպանի որդին մարդ է ուղարկել, որ իմ գլուխը կտրի։ Հենց որ հասնի պատգամավորը, դռների մոտ բռնե՛ք նրան։ Չէ՞ որ նրա հետևից լսվում է նրա տիրոջ ոտնաձայնը»։
Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։
Ահարոնը վերցրեց բուրվառը, ինչպես իրեն ասել էր Մովսեսը, և գնաց ժողովրդի մոտ։ Մարդկանց կոտորածն արդեն սկսվել էր։ Ահարոնը խնկարկեց և քավություն խնդրեց ժողովրդի գործած մեղքերի համար։
որը, լքվելով նրանց կողմից, պիտի վայելի իր շաբաթները, քանի որ այն ավերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժվեն իրենց կատարած անօրենությունների համար այն բանի փոխարեն, որ արհամարհեցին իմ պատվիրանները, և իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։
դրա համար ես էլ նրանց հակառակվեցի բարկությամբ և ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց անթլփատ սիրտը, և այնժամ պիտի ընդունեն իրենց մեղքերը։
Եվ նրան թույլատրվեց մարդկանց խորշակահար անել կրակով, և մարդիկ այրվեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանություն ունի այս պատուհասների վրա, սակայն չապաշխարեցին ու չփառաբանեցին Աստծուն։