ԵԶԵԿԻԵԼ 20:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ43 Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ43 Եվ այնտեղ պիտի հիշեք ձեր ճանապարհները և ձեր բոլոր գործերը, որոնցով դուք ձեզ պղծեցիք, և ձեր արած չարությունների պատճառով պիտի ատեք ձեր անձերը։ Տես գլուխը |
Եվ ազգերի մեջ, որտեղ էլ որ գերված լինեն նրանց մեջ, ձեր ազատվածներն ինձ հիշելու են, որ երդվեցի նրանց սրտի դեմ, որ շնացել ու ապստամբել են իմ դեմ, նրանց աչքերի դեմ, որ պոռնկացել են իրենց ընթացքով։ Նրանք ծեծելու են իրենց երեսներն այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում և իրենց ողջ կյանքի ընթացքում։