Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 43:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Դու էլ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը ցո՛ւյց տուր այդ տաճարը, ու թող հետ կանգնեն իրենց մեղքերից։ Ցո՛ւյց տուր դրա պատկերը, ձևն ու հորինվածքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Դու, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը պատմի՛ր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից. թող չափեն դրա չափերը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 43:10
12 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց տաճարի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի հատակագիծը


Դավիթը Տիրոջ թելադրանքով գրված ամեն ինչ տվեց Սողոմոնին ըստ այն իմաստության և ծրագրի, որ տրվել էր իրեն։


Ուշադի՛ր եղիր. կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա»։


Հիշելու եմ նաև քո ընթացքը. անարգվելու ես, երբ քո ավագ ու կրտսեր քույրերիդ միտքդ բերես։ Նրանց քեզ որպես փորձություն եմ տալու և ոչ թե որպես դաշնակից։


որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ Տյուրոսի իշխանի վրա։ Նրան կասես. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. դու համեմատության կնիք ես եղել՝ լի իմաստությամբ, և գեղեցկության պսակ։


Մարդն ասաց ինձ. «Տեսար, մարդո՛ւ որդի։ Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր և մտքումդ հաստա՛տ պահիր այն ամենը, ինչ քեզ ցույց եմ տալու, որովհետև քեզ ցույց տալու համար եմ այստեղ եկել։ Եվ ինչ որ ինքդ տեսնես, ցույց ես տալու Իսրայելի տանը»։


Եվ նրանք թող տանջանքներ ստանան իրենց կատարած ամեն ինչի համար։ Նկարի՛ր այդ տաճարը, նրա կառուցվածքը, ելքը, մուտքն ու կահավորանքը։ Դրա բոլոր պատվիրաններն ու օրենքները, կանոնները ցո՛ւյց տուր նրանց, գրի՛ր նրանց առաջ։ Եվ թող պահեն իմ բոլոր օրենքներն ու պատվիրաններն ու կատարեն դրանք։


Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրտիդ մե՛ջ դիր, աչքերովդ տե՛ս ու ականջներովդ լսի՛ր այն ամենը, ինչ որ քեզ կասեմ Տիրոջ տաճարի բոլոր հրահանգների ու նրա օրենքների մասին։ Դու սրտիդ մեջ կպահես այդ տաճար մտնելու ու նրա սրբարանից ելնելու կարգը։


Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։


Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մեր սերունդները կասեն, թե՝ “Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակով պատրաստված զոհասեղանը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզների և զոհերի համար, այլ որպես վկայություն մեր և ձեր միջև և մեր որդիների միջև”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ