Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 44:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Թող ինձ չմերձենան նրանք, ինձ համար քահանա չլինեն ու չդիպչեն ո՛չ Իսրայելի զավակների սրբություններին, ո՛չ էլ իմ ամենասուրբ բոլոր սրբություններին։ Նրանք կրելու են իրենց անարգանքն իրենց արած մոլորության համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ ինձ չպիտի մոտենան՝ ինձ համար քահանայություն անելու կամ իմ բոլոր սուրբ բաներին և ամենասուրբ բաներին մոտենալու համար, այլ իրենց նախատինքը պիտի կրեն իրենց արած պիղծ բաների պատճառով։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 44:13
8 Խաչաձեւ Հղումներ  

Բարձունքների քրմերն այլևս Երուսաղեմում գտնվող Տիրոջ զոհասեղանին չէին մոտենում, այլ բաղարջ հաց էին ուտում իրենց եղբայրների շրջանում։


Մեր ամոթով քուն մտանք, և մեր անարգանքները մեզ ծածկեցին, քանի որ մենք և մեր հայրերը մանկությունից մինչև այսօր մեր Աստծու առաջ մեղք գործեցինք և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը չլսեցինք»։


Հիշելու եմ նաև քո ընթացքը. անարգվելու ես, երբ քո ավագ ու կրտսեր քույրերիդ միտքդ բերես։ Նրանց քեզ որպես փորձություն եմ տալու և ոչ թե որպես դաշնակից։


որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։


Սրով ընկնելու են նրա հետ, վերջ է գտնելու նրա ամբողջ զորությունը։


Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ձեռքս բարձրացնելու եմ ձեր շուրջը գտնվող ազգերի վրա. նրանք կստանան իրենց անարգանքը”։


Եվ ստացած կլինեն իրենց անարգանքն ու կատարած անիրավությունների պատիժը, երբ նրանց բնակեցնեմ իրենց երկրում խաղաղությամբ, և ոչ ոք նրանց չի ահաբեկի,


Նրանք թող սպասավորեն քեզ և կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականությունները, բայց իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպետք է մերձենան, որպեսզի և՛ նրանք, և՛ դուք չմեռնեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ