ԵԶԵԿԻԵԼ 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն այդ ծեփողներին ասում է. “Դա անզգամություն է, քանի որ փլվելու է, անձրև է գալու և ողողելու։ Եվ ռմբաքարերով քարկոծելու եմ նրանց որմնակապերը, ու խորտակվելու են։ Հողմ է բարձրանալու ու տապալելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծեփողներին ասա՛. “Տապալելու է, հորդահոս անձրև է լինելու, և դուք, ո՛վ կարկուտի քարեր, վայր կընկնեք, և մրրկալից հողմը այն կճեղքի։ |
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց։
Ահավասիկ Տիրոջ ահավոր ու խիստ բարկությունը, որ թափվում է կարկուտի պես, և ապաստանելու ոչ մի տեղ չկա. նա նման է բուռն հեղեղներին ու հորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը, և երկրին հանգստություն է բերելու ձեռքերով։
Եվ մի ակնթարթում այցելության պիտի գա Զորությունների Տերը՝ թնդյունով, որոտումով ու բարձրաձայն կանչով, փոթորկված մրրիկով և լափող կրակի բոցով։
Եթե կարկուտ էլ թափվի, ձեզ վրա չի գալու։ Անտառում բնակվողները նույնպես պիտի լինեն այնպես ապահով, ինչպես նրանք, որոնք դաշտում են։
ու տեսա, որ ահա մի հողմ բարձրացած գալիս էր հյուսիսից, մի մեծ ամպ էլ՝ նրա կողքից։ Շուրջը լույս էր և հուր էր փայլատակում նրանից։ Նրա մեջ սաթի տեսքով մի բան կար՝ ճառագայթներն էլ մեջը։
Նրան դատաստան եմ տեսնելու արյունով ու ժանտախտով, անձրևների հեղեղներով ու քարե կարկուտով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրա, որ նրա հետ կլինեն, բազմաթիվ ազգերի վրա, որ կլինեն նրա հետ։
Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։
Անձրևները թափվեցին և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին տանը, բայց տունը չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։
Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ»։