21 Խորշակը պիտի խլի նրան ու գնա, պիտի քշի նրան իր տեղից,
21 Արևելյան քամին նրան կվերցնի, և նա կգնա. փոթորիկը նրան իր տեղից կթռցնի։
«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։
Քանի որ դու, Տե՛ր, Կծիծաղես նրանց վրա Եվ կարհամարհես բոլոր հեթանոսներին։
Ու կլինեն իբրև հարդ՝ հողմի բերանին, կամ թե չէ իբրև փոշի՝ մրրիկից քշվող։
չի վերադառնա իր տունը. իր տեղն էլ նրան չի ճանաչի։
Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ»։
քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։
Ինչպես տապախառն հողմ՝ ես նրանց ցրիվ եմ տալու իրենց թշնամիների առաջ, ծոծրա՛կս և ոչ թե երեսս պիտի ցույց տամ նրանց իրենց կորստյան օրը»։
Լույսից խավար են քշելու նրան,
Երազի պես է թռչելու և չի գտնվելու. գիշերային տեսիլքի պես է թռչելու նա։
Ցավի մեջ դրեցիր ինձ, զրկեցիր փրկության միջոցից։
Չվարվեց մեզ հետ ըստ մեր մեղքերի Եվ մեզ չհատուցեց ըստ մեր անօրենության։