ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը ձեր ձեռքը մատնեց մադիանացիների իշխաններին՝ Օրեբին և Զեբին. ես ի՞նչ կարողացա անել ձեզ հետ համեմատած»։ Երբ նա այս խոսքն ասաց, նրանց հոգին հանգստացավ նրա նկատմամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված Մադիամի իշխաններին՝ Օրեբին և Զեբին, ձեր ձեռքը տվեց. ես ի՞նչ կարողացա անել ձեր համեմատ»։ Հենց որ նա այս խոսքն ասաց, նրանց սիրտն իսկույն հանգստացավ նրա նկատմամբ։ |
Գեղեցկատեսիլ ես մարդկանց բոլոր որդիներից, Քո շուրթերից շնորհք է թափվում, Դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։
Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։
Համբերատար մարդը լավ է հզորից, և իմաստուն մարդը՝ ընդարձակ արտեր ունեցողից, բարկությունը զսպողը՝ հզոր քաղաք գրավողից։
Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով։
Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգևներ՝ մեզ տրված շնորհի համեմատ. ով մարգարեության պարգև ունի, թող գործածի հավատի չափով.
Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ ամեն ոք մյուսներին, խոնարհությամբ, թող ավելի լավ համարի, քան ինքն իրեն,
Նա նրանց ասաց. «Ես հիմա ի՞նչ եմ արել ձեր արածի համեմատ. մի՞թե Եփրեմի ճռաքաղը Աբիեզերի խաղողաքաղից լավ չէ.
Գեդեոնը եկավ Հորդանան և իր հետ եղող երեք հարյուր մարդկանց հետ գետն անցավ ուժասպառված և քաղցած։