Այնտեղ Աստված գիշերը երազի մեջ խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա հարցրեց. «Ո՞վ ես»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղող զորքը շատ է, չեմ ուզում մադիանացիներին նրանց ձեռքը մատնել, որ չլինի թե Իսրայելն իմ առաջ պարծենա և ասի՝ “Իմ ձեռքը փրկեց ինձ”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղած ժողովուրդը շատ է, և եթե Մադիամը նրանց ձեռքը տամ, միգուցե Իսրայելն իմ դեմ պարծենա՝ ասելով, թե՝ “Իմ ձեռքն ինձ ազատեց”։ |
Այնտեղ Աստված գիշերը երազի մեջ խոսեց Իսրայելի հետ և ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Նա հարցրեց. «Ո՞վ ես»։
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Արդարև, նա ասաց. «Իմ զորությամբ կկատարեմ և իմ իմաստությամբ ու խելքով կվերացնեմ ազգերի սահմանները, կհափշտակեմ նրանց հարստությունը, կցնցեմ շեն քաղաքները,
Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա,
Ամեն մարդ պիտի խոնարհվի, մարդկանց հպարտությունը պիտի իջնի, և միայն Տերը պիտի բարձրանա այդ օրը։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
Քո գեղեցկության պատճառով սիրտդ հպարտացավ, և իմաստությունդ ապականվեց՝ քո գեղեցկությամբ հանդերձ։ Քո մեղքերի առատության պատճառով քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզ խայտառակության մատնեցի։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. այն բանի համար, որ քո սիրտը հպարտացավ, ու ասացիր, թե՝ “Աստված եմ ես և որպես աստված բնակվեցի ծովի խորքում”, սակայն մարդ ես դու, ոչ թե Աստված, թեև սիրտդ իբրև Աստծու սիրտ ներկայացրիր։
Դրա համար զոհ կմատուցի իր ուռկանին և խունկ կծխի իր ցանցին, քանի որ նրանցով ուռճացրեց իր բաժինը և իր ընտիր կերակուրը։
Եվ Տերը կփրկի Հուդայի վրանները, որ ի սկզբանե կային, որպեսզի Դավթի տան պարծանքն ու Երուսաղեմի բնակիչների հպարտությունը չմեծաբանեն Հուդայի տան դեմ։
Պատասխան տվեց հրեշտակը և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին,- ասաց,- ո՛չ մեծ զորությամբ և ո՛չ ուժգնությամբ, այլ իմ Հոգով,- ասում է Ամենակալ Տերը։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
եթե չլիներ թշնամիների զայրույթը. չլինի թե հակառակորդները երկար ապրեն ու ասեն. “Ոչ թե Տերն արեց այս ամենը, այլ մեր բարձր ձեռքերը”։
այլ հիշի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար, որպեսզի հաստատի իր այն ուխտը, որ երդվել է քո հայրերին, ինչպես այսօր։
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։