Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հերոբոաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ զորքը կանուխ վեր կացան և բանակեցին Արեդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի և Ամաղեկի բանակը նրանց հյուսիսային կողմում՝ Գաբաաթամում էր, հովտի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հերո-Բաաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմում էր՝ դեպի Մորեի բլուրը, հովտում։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:1
14 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։


Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։


ռուդացի Սամաա, կեղոթացի Սեղղոմ,


Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, լսի՛ր աղոթքներս, Ակա՛նջ արա, Հակոբի՛ Աստված։


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


(Դրանք Հորդանան գետի այն կողմում են՝ դեպի արևմուտք տանող ճանապարհի հետևում, քանանացիների երկրում, որոնք բնակվում են արևմուտքում, Գաղգաղայի մոտ, Բարձր կաղնու [𝕸 Էլոնե Մորեք] մերձակայքում)։


Հեսուն առավոտյան վաղ վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից, եկան մինչև Հորդանան գետը և գետանցումից առաջ բանակեցին այնտեղ։


Երկրորդ օրը՝ առավոտյան, Հեսուն վեր կացավ, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը,


Եվ այդ օրը նրան անվանեց Հերոբոաղ, այսինքն՝ Բահաղի դատաստան, որովհետև քանդել էր նրա զոհասեղանը։


Բոլոր մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հավաքվեցին միասին և եկան, բանակեցին Հեզրայելի հովիտներում։


Եվ այն գիշերն Աստված այդպես արեց. միայն բրդի վրա չորություն եղավ, իսկ ամբողջ գետնի վրա՝ անձրև։


Հովասի որդի Հերոբոաղը գնաց բնակվեց իր տանը։


Տերն առաքեց Հերոբովաղին, Բարակին, Հեփթայեին ու Սամփսոնին և ձեզ փրկեց շրջակա թշնամիների ձեռքից, ու դուք բնակվեցիք ապահովության մեջ։


Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ