Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա և նրան մատնեց Միջագետքի ասորեստանցիների արքա Քուսարսաթեմի ձեռքը. նրան ծառայեցին ութ տարի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նա նրանց մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորի ձեռքը, և Իսրայելի որդիներն ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին։ |
Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։
Ըստ այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքների՝ Տերը նրան կմեկուսացնի Իսրայելի բոլոր որդիներից, որպեսզի չարիք հասցնի նրան։
Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։
Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։
Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա ու ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել էի նրանց հայրերի հետ, և չլսեց իմ ձայնը,
Տիրոջ հոգին նրա մեջ եղավ, և դատեց Իսրայելին։ Նա պատերազմի դուրս եկավ Քուսարսաթեմի դեմ, և Տերը նրա ձեռքը մատնեց ասորեստանցիների Քուսարսաթեմ արքային, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմի վրա։
Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն և պաշտեցին Բահաղին և Աստարտին։
Եվ Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, Տերը Իսրայելի համար մի փրկիչ մեջտեղ հանեց. նրանց տվեց Գոդոնիելին՝ Կենեզի որդուն՝ Քաղեբի կրտսեր եղբորը, և լսում էին նրան։
Դեբովրան նրան ասաց. «Անշուշտ կգամ քեզ հետ, բայց իմացի՛ր, որ այդ դեպքում քաջությունը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը կնոջ ձեռքը կմատնի Սիսարային»։ Դեբովրան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես։
Սակայն նրանք մոռացան Տիրոջը՝ իրենց Աստծուն, և նա մատնեց նրանց Ասուրի արքա Հաբինի զորավար Սիսարայի ձեռքը, այլազգիների ձեռքը և Մովաբի թագավորի ձեռքը, որոնք պատերազմեցին նրանց դեմ։