Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄԲԱԿՈՒՄ 3:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 տառապանքների դիմաց տեսա։ Զարհուրեցին եթովպացիների վրանները և Մադիամի երկրի վրանները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Տագնապի մեջ տեսա Քուշանի վրանները, սարսվեցին Մադիամի երկրի վարագույրները։

Տես գլուխը Պատճենել




ԱՄԲԱԿՈՒՄ 3:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք պատասխան տվեցին և ասացին Հեսուին. «Մեզ լուր հասավ, որ Տերը՝ քո Աստվածը, իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տա և մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից և այդ բանն արեցինք։


քանի որ մենք լսել ենք, թե Տերն ինչպե՛ս Կարմիր ծովն ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, և թե ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհովնին և Օվգին, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, որոնց սպանեցիք։


Զեբեեն և Սաղմանան փախան, իսկ նա հետապնդեց նրանց, ձերբակալեց մադիանացիների երկու թագավորներին՝ Զեբեեին ու Սաղմանային, և նրանց ամբողջ բանակը տակնուվրա արեց։


Նրանց վրանները, նրանց ոչխարները պիտի խլեն, նրանց շորերը, նրանց ամբողջ կահկարասին, նրանց ուղտերի երամակները պիտի վերցնեն իրենց համար։ Աղաղա՛կ բարձրացրեք, որ չորս կողմից նրանց կորուստ է սպառնում։


Երբ փարավոնը լսեց այդ մասին, ցանկացավ սպանել Մովսեսին։ Մովսեսը փախավ փարավոնի մոտից և բնակվեց Մադիամի երկրում։ Գալով Մադիամի երկիրը՝ նստեց մի ջրհորի մոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ