Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։
Դրա համար էլ ամեն տեսակ սովի, ծարավի, մերկության ու աղքատության մեջ կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ։ Նա երկաթե լուծ կդնի քո վզին, մինչև որ ոչնչացնի քեզ։
Օրը ցերեկով կխարխափես այնպես, ինչպես կույրն է խարխափում խավարի մեջ, և քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ հավիտենապես զրկված ու կողոպտված կլինես, և ոչ ոք օգնության չի գա քեզ։
Տերը թշնամիներիդ առջև քեզ պարտության կմատնի. դու նրանց դեմ մեկ ճանապարհով կելնես, բայց յոթ ճանապարհով կփախչես նրանցից։ Ցրիվ կգաս երկրի բոլոր թագավորությունների մեջ։
Հուդայից երեք հազար մարդ իջան Ետեմի քարայրն ու ասացին Սամփսոնին. «Չգիտե՞ս, որ այլազգիներն իշխում են մեզ վրա, ինչո՞ւ արեցիր այդ բանը մեզ հետ»։ Սամփսոնը նրանց ասաց. «Ինչպես որ նրանք վարվեցին ինձ հետ, այդպես էլ ես վարվեցի նրանց հետ»։
Դավիթն ասաց Գադին. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ։ Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը»։ Եվ Դավիթն ընտրեց մահը։
Արդ, ես իմ ձեռքը երկարելու եմ քո դեմ և քո իրավունքն եմ վերացնելու, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից։ Ամբարշտություն արեցիր