ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի բոլոր որդիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան-եկան Բեթել, նստեցին, լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և փրկության ողջակեզներ մատուցեցին Տիրոջ առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Իսրայելի բոլոր որդիները՝ այսինքն՝ ամբողջ ժողովուրդը, ելան Բեթել գնացին և այնտեղ նստեցին Տիրոջ առաջ, լաց եղան և այդ օրը մինչև իրիկուն ծոմ պահեցին և Տիրոջ առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին։ |
Քանի դեռ ցերեկ էր, ամբողջ ժողովուրդը եկավ Դավթի մոտ, որ նա ճաշի, սակայն Դավիթը երդվելով ասաց. «Աստված ինձ այսպես և այսպես ու ավելին անի, եթե արեգակը մայր մտնելուց առաջ հաց կամ որևէ բան ուտեմ»։
Եվ այնտեղ՝ Առիս գետի ափին, պահեցողություն հռչակեցի, և աղոթք մատուցեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ նրանից ապահով ճանապարհ խնդրելով մեզ, մեր որդիների և բոլոր նրանց համար, որ մեզ հետ էին,
Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարում՝ իններորդ ամսին, Երուսաղեմի ամբողջ բնակչությունը, Հուդայի քաղաքներից Երուսաղեմ եկած համայն ժողովուրդը և Հուդայի տունը հավաքվեցին Տիրոջ առաջ՝ պահեցողության համար։
Սրբագործե՛ք պահքը, աղո՛թքը քարոզեք, հավաքե՛ք ծերերին, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր Աստծու տանը և ամբողջ սրտով աղաղակե՛ք Տիրոջը։
Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։
Հեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրա ընկավ գետնին՝ Տիրոջ տապանակի առաջ, և ինքն ու Իսրայելի ծերերը այդպես մնացին մինչև երեկո և իրենց գլխի վրա հող ցանեցին։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։
Բենիամինն էլ երկրորդ օրը ելավ նրանց դեմ պատերազմելու և ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց և գետնին փռեց։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։
Ամբողջ ժողովուրդը եկավ Մասեփա և Բեթել, մինչև երեկո նրանք նստեցին այնտեղ՝ Աստծու առաջ, բարձրացրին իրենց ձայնը, սաստիկ լաց եղան
Հաջորդ օրը ժողովուրդը կանուխ վեր կացավ. այնտեղ զոհասեղան շինեցին և փրկության ողջակեզներ մատուցեցին։
Պատգամավորները եկան Գաբաա, Սավուղի մոտ և այդ խոսքերը հաղորդեցին ժողովրդին։ Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։
Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։