Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 8:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Եվ այնտեղ՝ Առիս գետի ափին, պահեցողություն հռչակեցի, և աղոթք մատուցեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ նրանից ապահով ճանապարհ խնդրելով մեզ, մեր որդիների և բոլոր նրանց համար, որ մեզ հետ էին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Եվ ես այնտեղ՝ Ահավայի գետի մոտ, ծոմապահություն քարոզեցի մեր Աստծու առջև խոնարհվելու համար, որ նրանից հաջող ճանապարհորդություն խնդրենք մեզ և մեր ընտանիքի և մեր ամբողջ ունեցվածքի համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 8:21
37 Խաչաձեւ Հղումներ  

Հովսափատը վախեցավ, երեսն ուղղելով դեպի Տերը՝ աղոթեց և ամբողջ Հուդայում ծոմ հայտարարեց։


Սրբագործե՛ք պահքը, աղո՛թքը քարոզեք, հավաքե՛ք ծերերին, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր Աստծու տանը և ամբողջ սրտով աղաղակե՛ք Տիրոջը։


և ականջներդ քեզ մոլորեցնողների հետևից լսելու են նրանց ասած խոսքերը՝ «Սա է ճանապարհը, այստեղով գնանք» և կամ՝ «Դեպի ա՛ջ» կամ «Դեպի ձա՛խ»։


Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։


Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։


Սա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի. յոթերորդ ամսվա տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկեք ձեր անձերը. այդ օրը ոչ մի գործ չպետք է անեք։ Դա վերաբերում է և՛ տեղաբնակ իսրայելացուն, և՛ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտին։


Ով այդ օրն իրեն չխոնարհեցնի, կվերանա իր ժողովրդի միջից։


Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։


Կույրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շավիղներով, որոնք ծանոթ չեն նրանց. խավարը լույս պիտի դարձնեմ նրանց համար և դժվարը՝ դյուրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար և չեմ լքելու նրանց։


Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ Տունդ կմտնեմ, Կերկրպագեմ քո երկյուղով Քո սուրբ տաճարում։


Նրանց հավաքեցի այն գետի ափին, որ հոսում է Եվիով, և երեք օր օթևանեցինք այնտեղ։ Փնտրեցի ժողովրդի բազմության մեջ, բայց քահանաների որդիներից և ղևտացիների որդիներից ոչ ոքի չգտա։


Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։


Ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես,


և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։


Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու, ո՛չ էլ արևից խորշակահար են լինելու, և նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբյուրների ակունքների մոտ պիտի տանի նրանց։


ճանաչի՛ր նրան քո բոլոր ճանապարհներին, որ նա ուղղի քո ճանապարհները և քո ոտքը չսայթաքի։


Իսրայելի բոլոր որդիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան-եկան Բեթել, նստեցին, լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և փրկության ողջակեզներ մատուցեցին Տիրոջ առաջ։


որովհետև դա շաբաթների շաբաթն է։ Սա ձեզ համար պիտի լինի հանգստյան օր, և դուք զրկանքի պիտի ենթարկեք ձեր անձերը։ Դա թող հավիտենական օրենք լինի։


Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։


Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը Ամբողջ աշխարհում։ Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։


Առաջին ամսի տասներկուսին մեկնեցինք Էոս գետից և եկանք հասանք Երուսաղեմ. Տիրոջ՝ մեր Աստծու ձեռքը մեզ հետ էր, և մեզ փրկեց մեր թշնամիներից և ճանապարհի դարանակալներից։


Իսկ ձեր զավակները, որոնց մասին ասացիք, թե կհափշտակվեն, նրանց կտամ այդ երկիրը, նրանք կժառանգեն այն, որից դուք հրաժարվեցիք։


Եվ ինչո՞ւ է Տերը մեզ տանում այն երկիրը՝ պատերազմում ընկնելու, իսկ մեր կանանց ու մեր զավակներին՝ հափշտակվելու։ Արդ, մեզ համար ավելի լավ չէ՞ վերադառնալ Եգիպտոս»։


Թագավորի և իր մեծամեծների կողմից Նինվեում քարոզվեց ու հայտարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն։


Հուդայի բնակիչները հավաքվեցին, որ դիմեն Տիրոջը. Հուդայի բոլոր քաղաքներից եկան Տիրոջը դիմելու։


Նույն ամսի քսանչորսին Իսրայելի որդիները հավաքվեցին, սկսեցին պահք պահել, քուրձ հագան և մոխիր ցանեցին իրենց գլուխներին։


Տե՜ր, առաջնորդի՛ր ինձ քո արդարությամբ, Որպեսզի իմ թշնամիները զղջան, Ուղի՛ղ արա իմ ճանապարհները քո առաջ։


Սաղմոս Դավթի Տե՜ր, քեզ պիտի խոստովանեմ իմ ողջ սրտով, Սաղմոս պիտի երգեմ քեզ հրեշտակների առջև, Որովհետև լսեցիր բերանիս խոսքերը։


Թող Տերը՝ քո Աստվածը, մեզ ցույց տա ճանապարհը, որով ընթանանք, կամ այն բանը, որ կատարենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ