Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Բենիամինն էլ երկրորդ օրը ելավ նրանց դեմ պատերազմելու և ժողովրդից նորից ութ հազար մարդ սպանեց և գետնին փռեց։ Նրանք բոլորն էլ սուսերակիրներ էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Եվ երկրորդ օրը Բենիամինի որդիները Գաբաայից դուրս եկան նրանց դեմ և Իսրայելի որդիներից կրկին տասնութ հազար մարդ գետին տապալեցին. դրանք բոլորն էլ սուր քաշող մարդիկ էին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:25
11 Խաչաձեւ Հղումներ  

Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։


Բենիամինը հափշտակող գայլ է. առավոտյան կուտի, իսկ երեկոյան կբաշխի կերակուրը»։


Տերը ցույց տվեց իր փրկությունը, Իր արդարությունը հայտնեց ազգերի առջև,


«Այն օրվանից, ինչ բարձունքները կան, Իսրայելը մեղանչել է։ Այնտեղ կանգ առան, բայց նրանք չեն հասնի բարձունքներին. պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝


Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։


Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։


Իսկ եթե մեր անիրավությունը ցայտուն է դարձնում Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե անարդար է Աստված, որ բարկությունն է ցույց տալիս։ Խոսում եմ մարդկային ձևով։


Բենիամինի որդիները դուրս եկան քաղաքից, և այն օրը Իսրայելից քսաներկու հազար մարդ սպանեցին և գետնին փռեցին։


Երկրորդ օրն Իսրայելի որդիները պատերազմի ելան Բենիամինի որդիների դեմ։


Իսրայելի բոլոր որդիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան-եկան Բեթել, նստեցին, լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և փրկության ողջակեզներ մատուցեցին Տիրոջ առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ