և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ գողացել էին, և որի համար անիծեցիր գողերին, ահա այն արծաթն ինձ մոտ է, ես եմ վերցրել այն»։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ իմ, օրհնյալ լինես Տիրոջից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ քեզնից վերցվել էր, որի համար անեծք տվեցիր և ասացիր իմ ականջին, ահա այդ արծաթն ինձ մոտ է, ես եմ այն վերցրել»։ Մայրը նրան ասաց. «Թող իմ որդյակն օրհնյալ լինի Տիրոջից»։ |
և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Ես նրանց նախատեցի, նզովեցի ու նրանցից շատերին ծեծեցի։ Աստծու անունով նրանց երդվեցրի, որ իրենց դուստրերին կնության չտան նրանց որդիներին և նրանց դուստրերին էլ չբերեն իրենց որդիների համար։ Նրանց ասացի.
Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։
Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը անհոգությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի։
Այդ ժամանակ Պետրոսն սկսեց նզովել և երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ նույն պահին աքաղաղը կանչեց։
Եվ նա իր մորը վերադարձրեց հազար հարյուր արծաթը։ Նրա մայրն ասաց. «Այն արծաթը ես իմ ձեռքով նվիրել եմ Տիրոջը՝ առանձին ձուլածո կուռք շինելու համար։ Հիմա այն քեզ եմ վերադարձնում»։
“Նզովե՛ք Մարովզ քաղաքը,- ասում է Տիրոջ հրեշտակը,- Անիծելով անիծե՛ք նրա բնակիչներին, Որովհետև Տիրոջն օգնության չեկան, Չեկան մարտնչելու նրա թշնամիների դեմ”։
Բոոսն ասաց. «Օրհնեալ լինես դու Տիրոջից՝ Աստծուց, աղջի՛կս, որովհետև քո այս վերջին բարեգթությունն ավելին է, քան առաջինը, քանի որ չգնացիր երիտասարդների հետևից՝ աղքատ կամ հարուստ։
Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,
Զինվորներից մեկը նրան ասաց. «Քո հայրը խստագույնս երդվեցրեց ժողովրդին՝ ասելով. “Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո հաց կուտի”»։ Դրա համար էլ ժողովուրդը թուլացած էր։
Սամուելը եկավ Սավուղի մոտ, երբ նա Տիրոջը ողջակեզներ էր մատուցում Ամաղեկից բերած ավարի լավագույն մասից։ Երբ Սամուելը եկավ Սավուղի մոտ, Սավուղն ասաց նրան. «Ո՜վ Տիրոջ օրհնյալ, կատարեցի այն, ինչ Տերն ասել է»։
Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։