Դավիթը Գաղաադի Հաբիս բնակավայրի առաջնորդների մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց նրանց. «Օրհնյալ լինեք Տիրոջից, որ ձեր տիրոջ՝ Տիրոջից օծյալ Սավուղի նկատմամբ բարյացակամ եք եղել. թաղել եք նրան ու իր որդի Հովնաթանին։
Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։
Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեներն արծաթով էին հայտնում գուշակությունները և Տիրոջն էին ապավինում և ասում. «Մի՞թե Տերը մեզ հետ չէ. մեզ վրա չարիք չի գա»։
Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ գողացել էին, և որի համար անիծեցիր գողերին, ահա այն արծաթն ինձ մոտ է, ես եմ վերցրել այն»։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ իմ, օրհնյալ լինես Տիրոջից»։
Սամուելը եկավ Սավուղի մոտ, երբ նա Տիրոջը ողջակեզներ էր մատուցում Ամաղեկից բերած ավարի լավագույն մասից։ Երբ Սամուելը եկավ Սավուղի մոտ, Սավուղն ասաց նրան. «Ո՜վ Տիրոջ օրհնյալ, կատարեցի այն, ինչ Տերն ասել է»։
Ինչո՞ւ ամենքդ իմ դեմ եք միաբանվել, և ոչ ոք ինձ չհայտնեց, որ իմ որդին դաշինք է կնքել Հեսսեի որդու հետ։ Ձեր մեջ ինձ համար ցավող չկա, որ ինձ հայտներ, թե իմ որդին իմ դեմ է հանել իմ ծառային՝ որպես թշնամու, ինչպես այսօր է»։
Արդ, գնացե՛ք, ավելի լա՛վ պատրաստվեք, դիտե՛ք ու հայտնաբերե՛ք, թե նա որտեղ ոտք կդնի։ Շո՛ւտ հասեք այն տեղը, որտեղ ասում եք, թե նա գտնվում է։ Չլինի, թե նա խորամանկություն անի։