Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եփրեմի լեռնից Միքա անունով մի մարդ կար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եփրեմի լեռնային շրջանից մի մարդ կար՝ Միքա անունով։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:1
11 Խաչաձեւ Հղումներ  

Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց տոհմերի թվի համեմատ, զորավոր մարդիկ Սարաայից և Եսթավուղից, որ գնան հետախուզեն և հետազոտեն երկիրը։ Նրանց ասացին. «Գնացե՛ք, զննե՛ք այն երկիրը»։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչև Միքայի տունը և իջևանեցին այնտեղ։


Աբիմելեքից հետո Իսրայելը փրկելու համար մեջտեղ ելավ նրա հորեղբոր որդին՝ Փուայի որդի Թովղան՝ Իսաքարի ցեղից։ Նա բնակվում էր Սամարիայում՝ Եփրեմի լեռան վրա։


Այս սահմանը լեռան գլխից հասնում է մինչև Նափթովի ջրի աղբյուրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Հարիմ քաղաքը։


Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունն իջան, հանեցին նրան և թաղեցին իր հոր՝ Մանովեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի միջև։ Նա Իսրայելի դատավոր եղավ քսան տարի։


Նա իր մորն ասաց. «Այն հազար հարյուր արծաթը, որ գողացել էին, և որի համար անիծեցիր գողերին, ահա այն արծաթն ինձ մոտ է, ես եմ վերցրել այն»։ Նրա մայրն ասաց. «Որդյա՛կ իմ, օրհնյալ լինես Տիրոջից»։


Նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմը և նրա արվարձանները Եփրեմի լեռան վրա, ինչպես նաև Գազերը և նրա արվարձանները,


Սրանից հետո Նավեի որդի Հեսուն՝ Տիրոջ ծառան, հարյուր տասը տարեկանում մեռավ։


Երբ Ավոդը եկավ Իսրայելի երկիրը, փող փչեց Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա հետ իջան լեռից, և ինքը նրանց առջևում էր։


Այնտեղից անցան, եկան մինչև Եփրեմի լեռը և հասան մինչև Միքայի տունը։


Ահա նրանց անունները. Ովրի որդի Բեինը՝ Եփրեմի լեռան վրա,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ