Տիրոջ խոսքն ուղղելով զոհասեղանին՝ նա ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպես է ասում Տերը. “Դավթի տանը Հովսիա անունով մի որդի կծնվի, նա քեզ վրա կզոհաբերի մեհյանների քրմերին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդկանց ոսկորները կայրի քեզ վրա”»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Հեդիդա էր, նա բասուրովթացի Հեդիդայի դուստրն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մոր անունն էր Հեդիդա՝ բազկադացի Ադայիայի դուստրը։ |
Տիրոջ խոսքն ուղղելով զոհասեղանին՝ նա ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպես է ասում Տերը. “Դավթի տանը Հովսիա անունով մի որդի կծնվի, նա քեզ վրա կզոհաբերի մեհյանների քրմերին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդկանց ոսկորները կայրի քեզ վրա”»։
Մանասեն տասներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսունինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Եփսիբա էր։
Բայց ժողովուրդը կոտորեց Ամովն արքային սպանողներին և նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Հովսիային։
Ամովնը գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսիան։
Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը Ամբողջ աշխարհում։ Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։
Տերը նրա հետ խոսեց Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի օրոք՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում,
Խոսքը, որ եղավ Եզեկիայի որդու՝ Ամարիայի որդու՝ Գողգողիայի որդու՝ Քուսիի որդուն՝ Սոփոնիային, Հուդայի արքայի՝ Ամովնի որդու՝ Հովսիայի օրերում։