Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ2 Տիրոջ խոսքն ուղղելով զոհասեղանին՝ նա ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպես է ասում Տերը. “Դավթի տանը Հովսիա անունով մի որդի կծնվի, նա քեզ վրա կզոհաբերի մեհյանների քրմերին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդկանց ոսկորները կայրի քեզ վրա”»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ2 Եվ Տիրոջ խոսքով կանչեց դեպի զոհասեղանը. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, այսպես է ասում Տերը. “Ահա մի որդի կծնվի Դավթի տան համար, անունը՝ Հովսիա, և նա քեզ վրա զոհ կմատուցի Բարձր տեղերի քահանաներին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդու ոսկորներ կայրեն քեզ վրա”»։ Տես գլուխը |