Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Տերը նրա հետ խոսեց Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի օրոք՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 որին Տիրոջ խոսքը հասավ Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերին՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 1:2
18 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ խոսքն ուղղելով զոհասեղանին՝ նա ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպես է ասում Տերը. “Դավթի տանը Հովսիա անունով մի որդի կծնվի, նա քեզ վրա կզոհաբերի մեհյանների քրմերին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդկանց ոսկորները կայրի քեզ վրա”»։


Եվ մինչ սեղան էին նստել, Տերը խոսեց այն մարգարեի հետ, որ Աստծու մարդուն իր տունն էր բերել։


Մանասեն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ամովնը։


Բայց ժողովուրդը կոտորեց Ամովն արքային սպանողներին և նրա փոխարեն թագավոր նստեցրեց նրա որդուն՝ Հովսիային։


Հուդայի արքա Հովսիայի թագավորության տասնութերորդ տարվա յոթերորդ ամսում արքան, Մեսողոմի որդի Եսելիայի որդի Սափանին՝ տան քարտուղարին ուղարկելով, ասաց.


Տերը, խոսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Ընկուզենու գավազան եմ տեսնում»։


Տերը խոսքն ուղղեց ինձ և ասաց.


«Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տերը խոսեց ինձ հետ, ու ես վաղ առավոտից խոսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»։


Եվ Երեմիա մարգարեն գնաց իր ճանապարհով։ Այն բանից հետո, երբ Անանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից խորտակեց լուծը, Տերը խոսքն ուղղեց Երեմիային՝ ասելով.


Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։


Տիրոջ պատգամը, որ եղավ Բաթուելի որդի Հովելին Եզեկիայի օրերին։


Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին, և ասաց.


Տիրոջ խոսքը, որ եղավ մորստացի Միքիային Հուդայի թագավորներ Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին, որը տեսավ Սամարիայի և Երուսաղեմի համար։


Խոսքը, որ եղավ Եզեկիայի որդու՝ Ամարիայի որդու՝ Գողգողիայի որդու՝ Քուսիի որդուն՝ Սոփոնիային, Հուդայի արքայի՝ Ամովնի որդու՝ Հովսիայի օրերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ