Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Նա հավատարիմ գտնվեց Տիրոջ առջև, գնաց իր նախնի Դավթի ընթացած բոլոր ճանապարհներով, աջ կամ ձախ չխոտորվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Նա ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ և գնաց իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով և աջ կամ ձախ չխոտորվեց։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:2
18 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։


Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։


Նա իր նախնի Դավթի նման ըստ ամենայնի ուղիղ ընթացավ Տիրոջ առջև։


Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։


պիտի կործանվեն և՛ դրանք և՛ գործածողները. պիտի խափանվի նույն կերպ ընթացող մարդը։ Երիտասարդը երբ բարեպաշտ է, ուղիղ են նրա ճանապարհները։


Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։


Եզեկիան արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպես որ իր նախահայր Դավիթն էր արել։


Աքազը քսան տարեկան էր, երբ թագավորեց, և տասնվեց տարի իշխեց Երուսաղեմում։ Նա հավատարիմ չգտնվեց Տիրոջ՝ Աստծու առջև, ինչպես հավատարիմ էր եղել իր նախնի Դավիթը,


Եվ եթե պահես այն ամենը, ինչ քեզ պատվիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետևես իմ պատվիրաններին ու հրամաններին, ինչպես արեց իմ ծառա Դավիթը, ապա կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես Դավթի համար շինեցի,


Տերը Հովսափատի հետ էր, քանզի նա ընթացավ իր հոր այն ճանապարհներով, որ նա որդեգրել էր իր իշխանության սկզբում. կուռքեր չպաշտեց,


քանի որ Դավիթն իր ամբողջ կյանքի ընթացքում ուղիղ էր ընթացել Տիրոջ առջև, չէր շեղվել այն ուղուց, որ պատվիրել էր իրեն, բացի քետացի Ուրիայի հետ կատարված դեպքից։


Եզեկիան այսպես արեց ամբողջ Հուդայում. նա արեց այն, ինչ բարի և ուղիղ էր Տիրոջ՝ իր Աստծու առաջ։


Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։


Խոսքը, որ եղավ Եզեկիայի որդու՝ Ամարիայի որդու՝ Գողգողիայի որդու՝ Քուսիի որդուն՝ Սոփոնիային, Հուդայի արքայի՝ Ամովնի որդու՝ Հովսիայի օրերում։


Ասան իր նախնի Դավթի նման ուղիղ ընթացք ունեցավ Տիրոջ առջև,


Հովասն արդար գտնվեց Տիրոջ առջև այնքան ժամանակ, որ Հովիդայեն դաստիարակում էր նրան։


Ամասիան արդար գտնվեց Տիրոջ առջև, բայց ոչ իր նախնի Դավթի նման։ Ըստ ամենայնի նա արեց այն, ինչ իր հայր Հովասն էր արել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ