Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա ասաց. «Եղբայրնե՛ր ու հայրե՛ր, լսե՛ք. փառքի Աստվածը երևաց մեր հայր Աբրահամին՝ Միջագետքում եղած ժամանակ, մինչև Խառանում նրա բնակություն հաստատելը,

Տես գլուխը



Գործք Առաքելոց 7:2
29 Խաչաձեւ Հղումներ  

Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։


Աստված ասաց Աբրամին. «Ելի՛ր դու քո երկրից, քո ազգականներից ու քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ։


Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային, իր եղբորորդուն՝ Ղովտին, Խառանում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքն ու ծառաներին, և ճանապարհ ընկան և եկան Քանանի երկիրը։


Նրան ասաց նաև. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների աշխարհից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես ժառանգություն»։


Հակոբը նրանց հարցրեց. «Եղբայրնե՛ր, որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին. «Խառանից ենք»։


որովհետև դու ես մեր միակ Տերը՝ Աստված։ Դու ընտրեցիր Աբրամին և հանելով նրան քաղդեացիների երկրից՝ նրան վերանվանեցիր Աբրահամ։


Տիրոջ բոլոր ճանապարհները գթառատ ու ճշմարիտ են Նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայությունը։


Մի՛ հիշիր իմ մանկության և անգիտության մեղքերը, Այլ հիշի՛ր ինձ, Տե՜ր, ըստ քո քաղցր ողորմության։


Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Աղոթեցի քեզ, և բժշկեցիր ինձ։


Մի՞թե աստվածները փրկեցին այն ազգերին, որոնց իմ հայրերը կորստյան մատնեցին՝ Գոզանը, Խառանը, Ռափեթը, որոնք գտնվում են Եմաթի երկրում։


Ձեր հայր Աբրահամի՛ն նայեք և Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանի որ մենակ էր և կանչեցի նրան, օրհնեցի նրան, սիրեցի նրան և բազմացրի նրան։


Ձայնակցում էին իրար և ասում. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց մեջ»։


Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։


Եսային այս ասաց, որովհետև տեսավ նրա փառքն ու խոսեց նրա մասին։


«Եղբայրնե՛ր և հայրե՛ր, այժմ լսե՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»։


Եվ երբ այս ասաց, փարիսեցիների և սադուկեցիների միջև երկպառակություն առաջացավ, և բազմությունը պառակտվեց,


Քահանայապետն ասաց. «Իսկապես դա այդպե՞ս է»։


որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց. որովհետև, եթե ճանաչվեր, փառքի Տիրոջը չէին խաչի։


որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստված՝ փառքի Հայրը, ձեզ տա իմաստության ու հայտնության Հոգին՝ իրեն ճանաչելու համար,


և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի,


Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։


Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։


Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։


Հեսուն խոսեց ամբողջ ժողովրդի հետ ու ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Հնում գետի այն կողմում պանդխտեցին ձեր նախահայրերը, ինչպես օրինակ՝ Թարան՝ Աբրահամի և Նաքովրի հայրը, և պաշտեցին օտար աստվածների։


«Մեր սուրբ Տե՛ր, Աստվա՛ծ, արժանի ես ընդունելու փառք և պատիվ և զորություն, որովհետև ամեն բան դու ստեղծեցիր, և քո կամքով ստեղծվեցին ու գոյություն առան»։