Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային, իր եղբորորդուն՝ Ղովտին, Խառանում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքն ու ծառաներին, և ճանապարհ ընկան և եկան Քանանի երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Աբրամն առավ իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ամբողջ ունեցվածքը և Խառանում իրենց ունեցած մարդկանց։ Նրանք դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը։ Եվ եկան Քանանի երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 12:5
13 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայր Ղովտը գերի է ընկել, հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին։


Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։


Այդ ժամանակ Աբրահամը, ելնելով քաղդեացիների երկրից, բնակություն հաստատեց Խառանում։ Այդտեղից էլ նրա հոր մահվանից հետո Աստված նրան պանդխտեցնելով փոխադրեց այս երկիրը, որտեղ այժմ բնակվում եք դուք։


Սոդոմացիների արքան ասաց Աբրամին. «Դու ինձ վերադարձրո՛ւ մարդկանց, իսկ ձիերը թող մնան քեզ»։


Քանանացիների սահմանները ձգվեցին Սիդովնից դեպի Գերարա և Գազա, դեպի Սոդոմ ու Գոմոր, Ադամա ու Սեբոյիմ՝ մինչև Լասա։


Ղովտը, որ Աբրամի հետ էր, նույնպես ուներ արջառներ, ոչխարներ և անասուններ։


Սակայն այդ վայրը չէր բավարարում նրանց՝ միասին ապրելու համար, քանի որ նրանց ունեցվածքը շատ էր, և հնարավոր չէր համատեղ ապրել։


Հակոբը Երդման ջրհորի մոտից ելավ և գնաց դեպի Խառան։


Եսավն առավ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, ողջ ունեցվածքն ու անասունները, այն ամենը, ինչ ձեռք էր բերել քանանացիների երկրում, և հեռացավ իր եղբայր Հակոբի մոտից՝ քանանացիների երկրից,


Իսկ եթե քահանան արծաթով մարդ է գնել, այդ մարդը կարող է ուտել այդ հացից։ Նրա ծառաներից ծնվածները ևս կարող են ուտել այդ հացից։


ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ