Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։
Երբ կուսակալը նրան գլխով նշան արեց, որ խոսի, Պողոսը պատասխանեց. «Գիտեմ, որ տարիներ ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին հոժարությամբ պատասխան եմ տալիս։
Նրանց պատասխանեցի. “Հռոմեացիների սովորությունը չէ որևէ մեկին իբրև շնորհ հանձնել ուրիշ մեկի, մինչև որ ամբաստանյալն իր առաջ չունենա մեղադրողներին և ամբաստանության դեմ պատասխան տալու հնարավորությունը չստանա”։
Երեք օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ նրանք եկան, Պողոսը նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ հայրենի ավանդույթներին հակառակ ոչինչ գործած չլինելով, Երուսաղեմում կալանավորվեցի և մատնվեցի հռոմեացիների ձեռքը։
Եվ Ստեփանոսն ասաց. «Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ։ Փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա Միջագետքում էր՝ նրան Խառանում բնակեցնելուց առաջ,
Նրանք ցույց են տալիս, որ Աստծու օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայությամբ և իրենց դատողություններով, որ միմյանց մեղադրում կամ արդարացնում են։
Դարձյալ կարծում եք, թե մենք ամեն կերպ մե՞զ ենք պաշտպանում ձեր առջև։ Աստծու առաջ է, Քրիստոսով, որ խոսում ենք. ամեն ինչ, սիրելինե՛ր, ձեր շինության համար է։
Արդ, հենց այն, որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, ի՜նչ մեծ ջանք արթնացրեց ձեր մեջ, կամ ի՜նչ ներողություն, կամ զայրույթ, կամ երկյուղ, կամ տենչանք, կամ նախանձախնդրություն, կամ վրեժխնդրություն։ Ամեն կերպ ցույց տվեցիք, թե դուք մաքուր եք այդ հարցում։
Իսկ նրանք Քրիստոսին են քարոզում հակառակասիրությունից մղված և ոչ թե մաքուր սրտով, որովհետև կարծում են, թե այդ ձևով նեղություններ են ավելացնում կապանքներիս վրա։
Իրավունք ունեմ ձեր բոլորի մասին այդպես մտածելու, որովհետև ձեզ ունեմ իմ սրտում. դուք բոլորդ էլ մասնակից եղաք ինձ տրված շնորհին՝ թե՛ իմ կապանքների մեջ և թե՛ Ավետարանի պաշտպանության ու հաստատման ժամանակ։