Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Աստված ասաց Աբրամին. «Ելի՛ր դու քո երկրից, քո ազգականներից ու քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Տերն ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 12:1
20 Խաչաձեւ Հղումներ  

Հավատո՛վ Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց՝ գնալու այն տեղը, որն ստանալու էր որպես ժառանգություն. ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում։


որովհետև դու ես մեր միակ Տերը՝ Աստված։ Դու ընտրեցիր Աբրամին և հանելով նրան քաղդեացիների երկրից՝ նրան վերանվանեցիր Աբրահամ։


Ձեր հայր Աբրահամի՛ն նայեք և Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանի որ մենակ էր և կանչեցի նրան, օրհնեցի նրան, սիրեցի նրան և բազմացրի նրան։


Նրան ասաց նաև. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների աշխարհից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես ժառանգություն»։


«Մարդո՛ւ որդի, Իսրայելի երկրի ավերակների բնակիչներն ասում են. “Աբրահամը մեկ հոգի էր ու երկիրը գրավեց, իսկ հիմա մենք շատ ենք, երկիրը մեզ է ժառանգություն տրվել, չժառանգե՞նք այն”։


Հետևաբար, դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,- մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։


որին օգնական եղա՝ երկրի ծայրերից ու նրա դիտակետերից կանչեցի քեզ՝ ասելով. «Դու իմ ծառան ես, քեզ ընտրեցի ես և չեմ լքի քեզ»։


Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,


Երբ Աստված ինձ հանեց իմ հոր տնից, ես նրան ասացի. “Շնո՛րհ արա ինձ. ուր էլ գնանք, իմ մասին ասա՛, թե՝ իմ եղբայրն է”»։


այլ կգնաս այն երկիրը, որտեղ ծնվել եմ, իմ ցեղի մոտ, և այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կընտրես»։


Տերը երևաց նրան ու ասաց. «Մի՛ իջիր Եգիպտոս, այլ բնակվի՛ր այն երկրում, որ քեզ կասեմ.


Մի՞թե աստվածները փրկեցին այն ազգերին, որոնց իմ հայրերը կորստյան մատնեցին՝ Գոզանը, Խառանը, Ռափեթը, որոնք գտնվում են Եմաթի երկրում։


Տերը՝ երկնքի Աստվածը և երկրի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից ու այն երկրից, որտեղ ծնվել եմ, նա, որ խոսեց ինձ հետ ու խոստացավ ինձ՝ ասելով. “Քո սերունդներին եմ տալու այս երկիրը”, իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և այնտեղից կին կառնես իմ որդի Իսահակի համար։


այլ կգնաս իմ հոր տուն ու իմ տոհմի մոտ և այնտեղից կին կբերես իմ որդու համար”։


Նա պատասխանեց. «Ես չեմ գա, այլ կգնամ իմ երկիրն ու իմ ազգականների մոտ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ