Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։
Գործք Առաքելոց 13:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից և աստվածապաշտներից շատերը գնում էին Պողոսի և Բառնաբասի հետևից, որոնք խոսում էին նրանց հետ ու համոզում, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից ու բարեպաշտ նորադարձներից շատերը գնում էին Պողոսի ու Բառնաբասի հետևից, որոնք, նրանց հետ խոսելով, համոզում էին նրանց, որ շարունակեն Աստծու շնորհի մեջ մնալ։ |
Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։
Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,
Բայց հրեաներն աստվածապաշտ երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին գրգռեցին և, Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին։
աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։
Նրանք երկար ժամանակ շրջում էին ու համարձակ խոսում, և Տերը վկայում էր իր շնորհի խոսքի մասին՝ թույլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ և հրաշքներ լինեն։
Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թյուվատիրա քաղաքից էր և ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. նրա սիրտը Տերն ինքն էր բացել՝ անսալու Պողոսի խոսքերին։
Ժողովարանում դիմում էր հրեաներին ու աստվածապաշտ հույներին, իսկ հրապարակներում ամեն օր, ում որ հանդիպում էր։
Իսկ մի քանի մարդիկ, որոնց թվում՝ Դիոնիսիոս Արիսպագացին ու Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ, հարելով նրան, հավատացին։
Նրանցից ոմանք համոզվեցին ու հարեցին Պողոսին և Շիղային, ինչպես նաև աստվածապաշտ հեթանոսներ և թվով ոչ սակավ երևելի կանայք։
Եվ այնտեղից ելնելով՝ մտավ մեկի տունը, որի անունը Տիտոս Հուստոս էր, աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։
Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ,
Որոշակի օրվա համար Պողոսի հետ ժամադրվելուց հետո, նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց, առավոտից մինչև երեկո վկայելով, պատմում էր Աստծու արքայությունից և նրանց համոզում Հիսուսի մասին՝ ըստ Մովսեսի օրենքի և մարգարեների։
Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։
որի միջոցով հավատով ընդունեցինք այն շնորհը, որի մեջ կանք, և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։
Որպեսզի, ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես և շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Արդ, գիտենալով Տիրոջ երկյուղի չափը՝ փորձում ենք համոզել մարդկանց, սակայն հայտնի ենք Աստծու առաջ. բայց ես հույս ունեմ, որ ձեր խղճի առաջ էլ հայտնի կլինենք։
Աստծու շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և այս փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է,
Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։
եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։
Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։
Զգո՛ւյշ եղեք, չլինի, թե որևէ մեկը զրկվի Աստծու շնորհից. դառնության արմատը աճելով թող ոչ ոքի նեղություն չտա, և նրանով շատերը չպղծվեն.
Տեսակ-տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի՛ տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը և ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։
Սիղվանոսի միջոցով, որ հավատարիմ եղբայր է ձեզ, ինչպես ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ հորդորելու և վկայելու, որ Աստծու ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացեք։
Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ։
Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։
Ամեն ոք, ով առաջ է անցնում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, չի ճանաչում Աստծուն։ Իսկ ով մնում է վարդապետության մեջ, նա ընդունում է և՛ Որդուն, և՛ Հորը։