Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։
Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա կհեղեմ շնորհների ու գթության հոգին. և կնայեն ինձ վրա, որ խոցեցին, պարելու փոխարեն, և ամբողջովին կկոծեն նրա համար, ինչպես սիրելիի համար, և ամբողջությամբ կսգան, ինչպես անդրանիկ զավակի համար։
Եվ երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից և աստվածապաշտներից շատերը գնում էին Պողոսի և Բառնաբասի հետևից, որոնք խոսում էին նրանց հետ ու համոզում, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մեջ։
Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։
Բայց շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև, եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որչա՜փ առավել Աստծու շնորհն ու պարգևը մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով առատացան շատերի մեջ։
եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։
որ հասավ մինչև ձեզ, ինչպես նաև աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, այնպես, ինչպես և ձեր մեջ, այն օրից սկսած, երբ լսեցիք ու ճշմարտապես ճանաչեցիք Աստծու շնորհը,
Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ հրեշտակներից մի փոքր ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի.