Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Փռյուգիայում և Պամփյուլիայում, Եգիպտոսում և Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Փռյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ,

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 2:10
34 Խաչաձեւ Հղումներ  

Շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։


Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։


Միառժամանակ այստեղ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրով և Փռյուգիայով՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։


բայց Պողոսը կարծում էր, որ Պամփյուլիայում իրենցից հեռացած և գործի համար իրենց հետ չեկածին չպետք է տանեն իրենց հետ։


Եվ երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից և աստվածապաշտներից շատերը գնում էին Պողոսի և Բառնաբասի հետևից, որոնք խոսում էին նրանց հետ ու համոզում, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մեջ։


Պաֆոսից խարիսխ վերցնելով՝ Պողոսը և իր հետ եղողները եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, Երուսաղեմ վերադարձավ։ Նրանք էլ,


Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձյալ կգան շատ ժողովուրդներ և բազում քաղաքների բնակիչներ,


այլ, երբ Հռոմ եկավ, ինձ փութաջանորեն փնտրեց ու գտավ։


այնպես, որքան ուժերս ներեն, պատրաստ եմ ավետարանել նաև ձեզ, որ Հռոմում եք։


Ապա Կիլիկիայի և Պամփյուլիայի մեջտեղում, բաց ծովի միջով նավարկելուց հետո իջանք Լիկիայի Մյուռա քաղաքը։


Այնուհետև Պիսիդիայով մեկ շրջելով՝ եկան Պամփյուլիա։


Եվ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ ու կյուրենացիներ, Անտիոք մտնելով, հույներին էլ էին դիմում՝ ավետարանելով Տեր Հիսուսին։


Եվ ստիպեցին մի անցորդի, որ արտից էր գալիս, որ Հիսուսի խաչափայտը կրի։ Նա Սիմոն Կյուրենացին էր՝ Ալեքսանդրի ու Ռուփոսի հայրը։


Դուրս ելնելով՝ գտան կյուրենացի մի մարդու՝ Սիմոն անունով, և նրան ստիպեցին, որ Հիսուսի խաչափայտը կրի։


«Ընկան առավոտյան, ընկավ Իսրայելի թագավորը։ Քանի որ Իսրայելը մանուկ էր, ես սիրեցի նրան և Եգիպտոսից կանչեցի նրա որդիներին։


Պարսիկները, կրետացիները, լիդացիներն ու լիբիացիները, բոլոր խառնիճաղանջ ամբոխները, նաև նրանք, որ այնտեղ են իմ ուխտի որդիներից, սրով են կոտորվելու”։ Ամենակալ Տերն այսպես է ասում.


Երիվարնե՛ր հեծեք, կառքե՛ր լծեք, ելե՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ և զինավառ լիբիացիներ, վե՛ր կացեք, աղեղներդ լարե՛ք, ո՛վ լյուդացիներ”»։


Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։


Եվ նրանց մարմիններն ընկած պիտի մնան իրենց մեծ քաղաքի հրապարակներում, որն այլաբանորեն կոչվում է Սոդոմ և Եգիպտոս, որտեղ և խաչվեց նրանց Տերը։


Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։


Եվ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչև Ապփիոսի հրապարակը և Երեք կրպակները։ Պողոսը, նրանց տեսնելով, գոհություն տվեց Աստծուն ու քաջալերվեց։


Այստեղ նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի, որն իր կնոջ՝ Պրիսկիլլայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային, և հարեց նրանց։


Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։


Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։


Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։


որտեղ մնաց մինչև Հերովդեսի վախճանը, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. «Եգիպտոսի՛ց եմ կանչելու իմ Որդուն» (Ովս. 11.1)։


Հաջորդ օրվա գիշերը Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար վկայեցիր Երուսաղեմում, նույնպես և պետք է Հռոմում վկայես»։


Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։


թե՛ հրեաներ և թե՛ հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, և լսում ենք, որ նրանք մեր լեզուներով խոսում են Աստծու մեծագործությունների մասին»։


Որովհետև բոլոր աթենացիները, ինչպես նաև օտար եկվորներն այլ բանով չէին զբաղվում, քան միայն մի ավելի նոր խոսք ասելով կամ լսելով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ