Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Նրանք երկար ժամանակ շրջում էին ու համարձակ խոսում, և Տերը վկայում էր իր շնորհի խոսքի մասին՝ թույլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ և հրաշքներ լինեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Նրանք բավական ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակ խոսելով Տիրոջ մասին, որ հաստատում էր իր փրկարար շնորհը՝ նրանց ձեռքով նշաններ ու հրաշքներ կատարելով։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 14:3
17 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ նրանք գնացին և ամբողջ աշխարհում քարոզում էին Ավետարանը։ Տերը առաջնորդում էր նրանց և նրանց քարոզչությունը հաստատում հրաշքներով։


Հիսուսը նրան ասաց. «Մինչև որ նշաններ ու զարմանալի գործեր չեք տեսնում, չեք հավատում»։


Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։


Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։


Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։


Արդ, ձեզ հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի խոսքին, որ կարող է բարձրացնել և ձեզ ժառանգություն տալ բոլոր սրբերի հետ։


Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, որտեղ նրանք հավաքված էին։ Ամենքը լցվեցին Սուրբ Հոգով և Աստծու խոսքն էին քարոզում համարձակությամբ։


Մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաև Սուրբ Հոգին, որն Աստված տվեց իրեն հնազանդվողներին»։


Ես ամոթ չեմ համարում Ավետարանը, որովհետև այն Աստծու զորությունն է՝ բոլոր նրանց փրկության համար, ովքեր հավատում են, նախ՝ հրեայի, ապա նաև՝ հեթանոսի.


Այլ, ինչպես լավ գիտեք, նախ Փիլիպպեում չարչարվելուց և անարգվելուց հետո մեր Աստծով համարձակություն ունեցանք ձեզ քարոզելու Աստծու Ավետարանը՝ մեծ ընդդիմության հանդիպելով։


Աստված այն վկայեց նշաններով, զորավոր գործերով, ամեն տեսակ զորություններով և Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրվեցին իր կամքի համաձայն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ