Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,
Գործք Առաքելոց 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ ճշմարտապես գիտեմ, որ Տերն ուղարկեց իր հրեշտակին և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու հրեա ժողովրդի ամեն ակնկալությունից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Պետրոսն ուշքի եկավ, ասաց. «Այժմ իրապես գիտեմ, որ Տերն իր հրեշտակին ուղարկեց և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից ու այն ամենից, ինչ սպասվում էր հրեա ժողովրդից»։ |
Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի,
Եվ Տերն ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց իր մտքում և ասաց՝ “Իրո՞ք կծնեմ. չէ՞ որ ես պառավել եմ”։
կանչեց Իսահակին և ասաց նրան. «Ուրեմն քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր՝ “Իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Մտածեցի, թե գուցե նրա պատճառով սպանվեմ»։
Այն օրը, երբ Տերը Դավթին փրկել էր իր բոլոր թշնամիներից ու Սավուղի ձեռքից, Դավիթը Տիրոջն ուղղեց օրհնության հետևյալ խոսքերը.
քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
Եթե իմ մասին աղախիններս բազում անգամ ասեն՝ “Երանի՜ նրա մարմնից հագենանք”, քանզի քաղցր էի ես նրանց համար.
Ապա խելքի եկավ և ասաց. “Քանի՜ վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։
Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, կանգնեց Պետրոսի գլխավերևում, ու մի լույս ծագեց շենքում։ Ապա հրեց Պետրոսին, արթնացրեց ու ասաց. «Շո՛ւտ, վե՛ր կաց»։ Եվ շղթաներն ընկան Պետրոսի ձեռքից։
Երկու տարին լրանալուց հետո Ֆելիքսի փոխարեն Փեստոս Պորկիոսը եկավ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։
Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել իմ առաջ»։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար,