Հետևյալ տարին, երբ թագավորները արշավի էին ելնելու, Դավիթը Հովաբին իր ծառաների ու բոլոր իսրայելացիների հետ ուղարկեց, որ կոտորեն ամովնացիներին և պաշարեն Ռաբաթը, իսկ ինքը մնաց Երուսաղեմում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևյալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելավ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայելի դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հաջորդ տարին Բենադադը ասորիների զորահավաք արեց և ելավ Ափեկ, որ պատերազմի Իսրայելի դեմ։ |
Հետևյալ տարին, երբ թագավորները արշավի էին ելնելու, Դավիթը Հովաբին իր ծառաների ու բոլոր իսրայելացիների հետ ուղարկեց, որ կոտորեն ամովնացիներին և պաշարեն Ռաբաթը, իսկ ինքը մնաց Երուսաղեմում։
Մարգարեն մոտեցավ Իսրայելի արքային ու ասաց նրան. «Զորացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թե ի՛նչ ես անելու, քանի որ հաջորդ տարի Ադերի որդին՝ ասորիների արքան, հարձակվելու է քեզ վրա»։
Քո կորցրած զորքերի փոխարեն զորքեր կտանք, երիվարների փոխարեն՝ երիվարներ, մարտակառքերի փոխարեն՝ մարտակառքեր. նրանց դեմ պատերազմենք հարթ վայրում ու հաղթենք»։ Նա անսաց նրանց խոսքերին և այդպես էլ արեց։
իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։
և ասել. «Բա՛ց արևելյան կողմի պատուհանը»։ Նա բացել էր, և Եղիսեեն ասել էր. «Արձակի՛ր»։ Երբ նա արձակել էր, Եղիսեեն ասել էր. «Սա Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հարվածես Ափեկում, մինչև որ իսպառ բնաջնջես նրանց»։
Թեմանից։ Ինչպես նաև քանանացիների երկիրը՝ Գազան, Սիդովնից մինչև Ափեկ, մինչև ամորհացիների սահմանները,
Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաև Դովրի բնակիչներին, Սիդովնի բնակիչներին, Դալափի բնակիչներին, Աքազիփը, Ելփայը, Ափեկը և Ռոբը։
Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։
Այդ օրերին այլազգիները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը նրանց դեմ պատերազմի ելավ և Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։