Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այդ օրերին այլազգիները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը նրանց դեմ պատերազմի ելավ և Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Իսրայելը պատերազմի դուրս եկավ փղշտացիների դեմ, և բանակատեղի դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակատեղի դրեցին Ափեկում։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:1
14 Խաչաձեւ Հղումներ  

Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։


Սամուելը մի վեմ վերցրեց ու կանգնեցրեց Մասեփայի ու Սենի միջև և այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «օգնական վեմ»՝ ասելով. «Մինչև այստեղ Տերը օգնեց մեզ»։


Այլազգիները Աստծու տապանակը վերցրին ու այն Աբենեզերից տարան Ազովտոս։


իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։


Տերն ասաց Սամուելին. «Ահա ես Իսրայելի մեջ այնպիսի բաներ պիտի անեմ, որ, ով լսի դրանք, ականջները պիտի զնգան։


ապա՝ Ամմա, Ափեկա և Ռավովբա՝ քսաներկու քաղաքներ ու նրանց ավանները։


Հանումը, Բեթթափուեն, Ափական,


Ափեկի թագավորը,


Թեմանից։ Ինչպես նաև քանանացիների երկիրը՝ Գազան, Սիդովնից մինչև Ափեկ, մինչև ամորհացիների սահմանները,


Այլազգիները ճակատամարտ տվեցին Իսրայելի դեմ. մարտն սկսվեց, և Իսրայելը պարտվեց այլազգիներից։


Դեպի այն վայրը, որտեղ ուխտեց։ Օրենսդիրը օրհնություն պիտի ստանա,


ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մեջ բնակվող եկվորը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը,


բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկում է ձեր շուրջը գտնվողներից ու ձեզ նեղություն պատճառողներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր”։ Արդ, կանգնե՛ք Տիրոջ առջև, ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ցեղերի և ըստ ձեր հազարյակների»։


Հետևյալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելավ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայելի դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ