Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 և ասել. «Բա՛ց արևելյան կողմի պատուհանը»։ Նա բացել էր, և Եղիսեեն ասել էր. «Արձակի՛ր»։ Երբ նա արձակել էր, Եղիսեեն ասել էր. «Սա Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հարվածես Ափեկում, մինչև որ իսպառ բնաջնջես նրանց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ ասաց. «Բա՛ց պատուհանը դեպի արևելք», և նա բացեց։ Եղիսեն ասաց. «Նետն արձակի՛ր»։ Եվ նա արձակեց նետը։ Եղիսեն էլ ասաց. «Տիրոջ փրկության նետն է, ասորիների դեմ փրկության նետը։ Դու ասորիներին պիտի հաղթես Ափեկում և մինչև վերջ ջնջես նրանց»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:17
14 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Լացի անտառից շարժման ձայն լսես, այն ժամանակ հարձակվի՛ր նրանց վրա, որովհետև այն ժամանակ է Տերը դուրս գալու քո առաջ, որ պատերազմում կոտորի այլազգիներին»։


Հետևյալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելավ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայելի դեմ։


Նրանք, ճակատ կազմած, յոթ օր իրար դեմ դիմաց էին, իսկ յոթերորդ օրը պատերազմը բորբոքվեց։ Իսրայելը մեկ օրում հարյուր հազար ասորի հետևակ կոտորեց,


և Եղիսեեն Իսրայելի արքային ասել էր. «Աղեղը ձեռքո՛վդ լարիր», և նա իր ձեռքով լարել էր աղեղը։ Եղիսեեն իր ձեռքը դրել էր արքայի ձեռքին


Եղիսեեն ավելացրել էր. «Նետե՛ր վերցրու»։ Երբ Հովասը նետերը վերցրել էր, Եղիսեեն ասել էր Իսրայելի արքային. «Արձակի՛ր և խփի՛ր գետնին»։ Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել։


Այն գավազանը, որ օձ դարձավ, կառնես ձեռքդ և դրանով հրաշքներ կգործես»։


Տերը նրան ասաց. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա ասաց. «Գավազան»։


Քանի որ խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն։


Ափեկի թագավորը,


Այդ օրերին այլազգիները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը նրանց դեմ պատերազմի ելավ և Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ