Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Իսրայելի որդիները նույնպես աշխարհագիր անցկացրին և երկու գնդի բաժանվելով՝ եկան կանգնեցին նրանց առջև։ Իսրայելի որդիները ասորիների դեմ ճակատ կազմեցին այծերի երկու հոտերի պես, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Իսրայելի որդիներն էլ զորահավաք արեցին, պաշար վերցրին ու գնացին նրանց դեմ. և Իսրայելի որդիները բանակ կազմեցին նրանց դիմաց՝ այծերի երկու հոտերի նման, իսկ ասորիները լցրել էին երկիրը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:27
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ Հովրամ արքան ելավ Սամարիայից և Իսրայելի մարդահամար անցկացրեց ու գնաց։


Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։


Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։


“Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օրից հետո դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և տիրելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն”»։


Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա,


Նրանք գալիս էին իրենց հոտերով, բերում էին իրենց վրանները և մորեխի պես բազմությամբ վրա էին հասնում։ Նրանց և նրանց ուղտերին թիվ չկար։ Հասնում էին Իսրայելի երկիրը և ապականում այն։


Մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները բանակ էին դրել ծործորների մեջ՝ մորեխների պես մեծ բազմությամբ։ Նրանց ուղտերին թիվ չկար, նրանք շատ էին, ինչպես ծովափի ավազը։


Եվ նրանք ժողովրդի պաշարն ու նրանց եղջերափողերն իրենց ձեռքն առան, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց իրենց բնակության տեղն արձակեց և միայն այն երեք հարյուր մարդկանց պահեց։ Մադիամի բանակը նրանից ներքև՝ հովտում էր։


Սավուղը բանակել էր բլրի գլխին, Մագդովղի նռնենու տակ։ Նրա հետ ժողովրդից վեց հարյուր հոգի կար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ