Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Մնացածները փախան Ափեկ քաղաքը, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար մարդկանց վրա. և Բենադադը փախավ ու քաղաքում մի տան ներքին սենյակը մտավ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:30
21 Խաչաձեւ Հղումներ  

Միքիան ասաց. «Ահա դու կտեսնես այն օրը, երբ թաքնվելու համար սենյակից սենյակ պիտի մտնես»։


Միքիան ասաց. «Դու ինքդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կվազես թաքնվելու համար»։


Հետևյալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելավ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայելի դեմ։


Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։


Եթե իմ աչքից նետվեն ծովի խորքերը, այնտեղ էլ կհրամայեմ վիշապին, որ խայթի նրանց։


Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,


ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնվի որոգայթի մեջ, քանզի այն տարին, երբ դատելու լինեմ Մովաբին, ամեն ինչ նրա գլխին պիտի բերեմ,- ասում է Տերը։


Ով ահից փախչի, թող ընկնի գուբը, և ով ելնի գբից, թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։


և ամեն մեկն սպանեց նրան, ով հանդիպեց իրեն։ Ասորիները փախան, և Իսրայելը հալածեց նրանց։ Ասորիքի արքան՝ Ադերի որդին, ձի հեծած, հազիվ փրկվեց երեք ձիավորների հետ։


Ադերի որդին նրա մոտ մարդ ուղարկեց և ասաց. «Այսպես և այսպես թող անեն ինձ աստվածները և ավելին թող անեն, եթե Սամարիայի հողը բավի իմ հետևակի բոլոր զինվորներին մեկ բռաչափով»։


Թեմանից։ Ինչպես նաև քանանացիների երկիրը՝ Գազան, Սիդովնից մինչև Ափեկ, մինչև ամորհացիների սահմանները,


Այլազգիներն իրենց բոլոր բանակները հավաքեցին Ափեկում, իսկ Իսրայելը բանակեց Հեզրայելի Այենդովրում։


Նրանք, ճակատ կազմած, յոթ օր իրար դեմ դիմաց էին, իսկ յոթերորդ օրը պատերազմը բորբոքվեց։ Իսրայելը մեկ օրում հարյուր հազար ասորի հետևակ կոտորեց,


Հեուն մտավ խունկ ծխելու և ողջակեզներ մատուցելու, իսկ դրսում երեք հարյուր ութսուն մարդ կանգնեցրեց և ասաց նրանց. «Եթե ձեզնից որևէ մեկը կենդանի թողնի նրան, ում ես կհանձնեմ ձեր ձեռքը, իր կյանքով կհատուցի այդ մարդու փոխարեն»։


այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։


Աբիմելեքը նրան հալածեց, և նա փախավ նրա առաջից. շատ վիրավորներ ընկան մինչև քաղաքի դարպասները։


Պատերազմն այստեղից տարածվեց ամբողջ երկրի վրա։ Այդ օրն անտառն ավելի շատ զինվոր կլանեց, քան սուրը կոտորեց։


Երբ տեսնես Ամեսիի որդի Հովսափատի որդի Հեուին, նրան կանչի՛ր իր եղբայրների միջից, մի ներքնասենյա՛կ տար նրան


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ