Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Մարգարեն մոտեցավ Իսրայելի արքային ու ասաց նրան. «Զորացի՛ր ու իմացի՛ր, տե՛ս, թե ի՛նչ ես անելու, քանի որ հաջորդ տարի Ադերի որդին՝ ասորիների արքան, հարձակվելու է քեզ վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ մարգարեն մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց նրան. «Գնա զորքերդ հավաքի՛ր և իմացի՛ր ու տե՛ս, թե ինչ պիտի անես, որովհետև եկող տարի ասորիների թագավորը հարձակվելու է քեզ վրա»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:22
20 Խաչաձեւ Հղումներ  

Հետևյալ տարին Ադերի որդին աշխարհագիր անցկացրեց Ասորիքում, ելավ գնաց Ափեկա, որ պատերազմի Իսրայելի դեմ։


Հետևյալ տարին, երբ թագավորները արշավի էին ելնելու, Դավիթը Հովաբին իր ծառաների ու բոլոր իսրայելացիների հետ ուղարկեց, որ կոտորեն ամովնացիներին և պաշարեն Ռաբաթը, իսկ ինքը մնաց Երուսաղեմում։


Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որպեսզի համոզվես, որ ես եմ Տերը”»։


Հաջորդ տարի, երբ թագավորները պատերազմի են ելնում, Հովաբը հավաքեց բոլոր զորագնդերը և ասպատակեց ամովնացիների ամբողջ երկիրը։ Նա եկավ և պաշարեց Ռաբաթը, իսկ Դավիթը մնաց Երուսաղեմում։


Ես եմ Տերը՝ Աստված. սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ առաքինությունը՝ կուռքերին»։


Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։


իմացե՛ք, հեթանոսնե՛ր, պիտի պարտվեք. լուրը հասցրե՛ք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք։ Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու։


Ծրագիրը հաստատվում է մտքով. պատերազմը մղվում է իմաստությամբ։


Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։


Ամասիան հզորացավ, վերցրեց իր զորքն ու գնաց Աղի հովիտը և Սեիրի որդիներից տասը հազար մարդ կոտորեց։


Եթե դու կարծում ես, թե այդ զորքով ես հզորանալու, ապա Տերը քեզ պարտության կմատնի քո թշնամիների առջև, քանի որ Տերն է թե՛ հաղթանակ պարգևողը և թե՛ պարտության մատնողը»։


Ծառաներից մեկն ասաց. «Ո՛չ ոք, տե՛ր իմ արքա, Իսրայելում գտնվող Եղիսեե մարգարեն է Իսրայելի արքային հայտնում նույնիսկ այն բոլոր խոսքերը, որ դու քո ննջասենյակում ես խոսում»։


Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Այստեղ կա մի մարդ, որի միջոցով կարելի է հարցնել Տիրոջը, սակայն ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի գուշակում, այլ չար։ Դա Հեմլեի որդի Միքիան է»։ Հուդայի երկրի արքա Հովսափատն ասաց. «Արքան թող այդպիսի բան չասի»։


Մարգարեն եկավ և կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագավորին ու չճանաչվելու համար շորով կապեց իր աչքը։


Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։


Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։


Իսրայելի արքան առաջ շարժվեց, վերցրեց երիվարներն ու մարտակառքերը և ասորիներին մեծ հարվածներ հասցրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ