Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դրա համար Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ, Հերոբովամի տնից մինչև վերջ պիտի բնաջնջեմ բոլոր արուներին, Իսրայելի մեջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Հերոբովամի տունը պիտի ավլեմ այնպես, ինչպես աղբն են ավլում, մինչև որ իսպառ ոչնչացնեմ այն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես էլ ահա չարիք պիտի բերեմ Հերոբովամի տան վրա. Հերոբովամի տանից պիտի բնաջնջեմ ամեն մի արու մարդու, Իսրայելում գերի լինի, թե ազատ, և պիտի կործանեմ Հերոբովամի տան սերնդին, ինչպես աղբն են ավլում, մինչև որ վերջանա”։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:10
25 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։


Երբ նա թագավորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձավորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց ոչ մի արու։ Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց,


Դրա համար ես թշնամի եմ հարուցելու քո և քո տան դեմ և քո տունը Նաբատի որդի Հերոբովամի տան նման եմ դարձնելու։


Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրա կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ և Իսրայելից պիտի վերացնեմ բոլոր արուներին՝ ծառա թե ազատ։


քանզի Տերը տեսել էր սակավամարդ, նեղված, տկար ու լքված Իսրայելի չափազանց դառն տառապանքը. ոչ ոք չկար, որ օգներ Իսրայելին։


Երուսաղեմը Սամարիայի և Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղեմը պիտի այնպես մաքրեմ իր բնակիչներից, ինչպես մի դյուրաբեկ անոթ, որ մաքրում ու երեսի վրա շուռ են տալիս։


Հեզաբելի դիակն այդ կալվածքի հողի երեսին լինելու է իբրև աղբ, այնպես որ ոչ ոք չկարողանա ասել՝ “Սա է Հեզաբելը”»։


երբ թվա, թե հաստատված է, այն ժամանակ իսպառ կորչելու է. իսկ ովքեր նրան ճանաչում էին, ասելու են՝ ո՞ւր է։


Հաճելի ես դու մեզ, տե՛ս, Աստվա՛ծ, և նայի՛ր քո օծյալի երեսին։


իսկ դու իբրև գարշելի մեռել՝ լեռան վրայից պիտի նետվես սրակոտոր բազում դիակների մեջ, որոնք դժոխք են իջնելու։ Ինչպես արնաթաթախ, անմաքուր ձորձը,


«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։


Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։


Հազարավոր սերունդների ողորմածություն ես անում և հայրերի մեղքերի պատիժը նրանցից հետո հատուցում ես նրանց որդիներին։ Մե՛ծ և հզո՛ր Աստված, քո անունը Զորությունների Տեր է,


պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,


Նրանք Տյուրոսի պարիսպները կործանելու են, նրա նաև աշտարակներն են կործանելու։ Հողն էլ նրա վրայից ցրիվ եմ տալու և այն ապառաժի եմ վերածելու։


Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


«Կնեղեմ մարդկանց, և կույրերի պես կընթանան, քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ և նրա անունը վերցրին սնոտի բաների համար, որոնք ոչինչ չեն կարողանա անել՝ նրանց օգնելու. կթափի նրանց արյունը հողի նման, և նրանց մարմինները՝ աղբի պես»։


Ահա ես ձեզ թիկունք կդարձնեմ և աղբ շաղ կտամ ձեր երեսին, ձեր տոների աղբը և դրանով կվերացնեմ ձեզ։


Տերը դատելու է իր ժողովրդին և մխիթարվելու է իր ծառաներով, որովհետև տեսել է, որ նրանք հյուծված են, լքված ու գերության մատնված։


Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։


Աստված թող այսպես ու այսպես անի ինձ, եթե մինչև վաղն առավոտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մեկ արու թողնեմ»։


Բայց կենդանի է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այսօր ինձ արգելք հանդիսացավ չարիք գործելու քո հանդեպ, քանի որ եթե շտապ չգայիր և իմ առջև չելնեիր, ինչպես ասել էի, մինչև առավոտ Նաբաղը կզրկվեր պատին միզողներից»։