Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Հեզաբելի դիակն այդ կալվածքի հողի երեսին լինելու է իբրև աղբ, այնպես որ ոչ ոք չկարողանա ասել՝ “Սա է Հեզաբելը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Եվ Հեզաբելի դիակը Հեզրայելի ագարակում պիտի լինի աղբի նման այնպես, որ չասեն. "Սա Հեզաբելն է"”»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:37
14 Խաչաձեւ Հղումներ  

պիտի չորացնեն արևի տակ, լուսնի և բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զորությունների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց հետևից ընթացան և որոնց ապավինեցին ու երկրպագեցին։ Նրանք լաց ու կոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշավակ են լինելու,


«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։


Հաճելի ես դու մեզ, տե՛ս, Աստվա՛ծ, և նայի՛ր քո օծյալի երեսին։


Մատյանը պահ տալով Եղիսամա ատենադպրի տանը՝ նրանք գնացին սրահ՝ արքայի մոտ, և ամեն բան պատմեցին արքային։


և Տիրոջ օրն աշխարհի մի ծայրից մինչև մյուսը Տիրոջ կողմից խոցվածներ պիտի ընկնեն։ Նրանք կոծի չեն արժանանալու, չեն հավաքվելու, աղբի նման թափված են մնալու դաշտի երեսին։


Թող նա էշի թաղումով թաղվի, թող նեխված Երուսաղեմի դարպասից այն կողմ գցվի»։


Այսպես է ասում Տերը. «Թող իմաստունն իր իմաստությամբ չպարծենա, թող հզորն իր զորությամբ չպարծենա, և թող հարուստն իր հարստությամբ չպարծենա,


Եթե մի մարդ հարյուր զավակ էլ ծնի և բազում տարիներ էլ ապրի, և կամ էլ ավելի ու ավելի շատանան նրա կյանքի օրերը, բայց եթե նրա հոգին չի կշտացել բարիքներից, և մի գերեզման իսկ չի գտնվել նրա համար, ապա ես կասեմ, որ վիժածն ավելի լավ է նրանից,


Հեզրայելը, Հեկտան, Զանովաեկիմը,


Եվ սաստկացավ Զորությունների Տիրոջ զայրույթն իր ժողովրդի դեմ։ Նա ձեռքը ձգեց նրանց վրա և ոչնչացրեց նրանց։ Բարկացավ լեռների վրա, և նրանց դիակները՝ իբրև աղբ, թափվեցին ճանապարհին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկությունը չիջավ. տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։


«Այն ժամանակ,- ասում է Տերը,- Հուդայի թագավորների ոսկորները և նրանց իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները և մարգարեների ոսկորները, նաև Երուսաղեմի բնակիչների ոսկորները պիտի հանեն իրենց գերեզմաններից,


Որովհետև մեկ օրը քո գավիթների մեջ Ինձ համար ավելի լավ է, քան հազարները։ Ես նախընտրեցի Աստծու տան շեմին մնալ, Քան մեղավորների հարկերում բնակվել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ