Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրա կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ և Իսրայելից պիտի վերացնեմ բոլոր արուներին՝ ծառա թե ազատ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Ահա ես չարիք եմ բերելու քեզ վրա և ավլելու եմ քո ետևից և բնաջնջելու եմ Աքաաբի տնից ամեն մի արու մարդու և Իսրայելի մեջ գերվածին ու ազատին։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:21
15 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ, Հերոբովամի տնից մինչև վերջ պիտի բնաջնջեմ բոլոր արուներին, Իսրայելի մեջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Հերոբովամի տունը պիտի ավլեմ այնպես, ինչպես աղբն են ավլում, մինչև որ իսպառ ոչնչացնեմ այն։


քանզի Տերը տեսել էր սակավամարդ, նեղված, տկար ու լքված Իսրայելի չափազանց դառն տառապանքը. ոչ ոք չկար, որ օգներ Իսրայելին։


Տերն ասաց Հեուին. «Քանի որ քաջություն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո հետնորդները մինչև չորրորդ սերունդ նստելու են Իսրայելի գահին»։


Նա մտավ Սամարիա և այնտեղ Աքաաբի տան մնացած բոլոր մարդկանց կոտորեց, մինչև որ նրանց բնաջնջեց, ինչպես Տերն ասել էր Եղիային։


Բայց կենդանի է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այսօր ինձ արգելք հանդիսացավ չարիք գործելու քո հանդեպ, քանի որ եթե շտապ չգայիր և իմ առջև չելնեիր, ինչպես ասել էի, մինչև առավոտ Նաբաղը կզրկվեր պատին միզողներից»։


Աստված թող այսպես ու այսպես անի ինձ, եթե մինչև վաղն առավոտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մեկ արու թողնեմ»։


Տերը դատելու է իր ժողովրդին և մխիթարվելու է իր ծառաներով, որովհետև տեսել է, որ նրանք հյուծված են, լքված ու գերության մատնված։


Դրա համար ես թշնամի եմ հարուցելու քո և քո տան դեմ և քո տունը Նաբատի որդի Հերոբովամի տան նման եմ դարձնելու։


որովհետև Հերոբովամն ինքը շատ մեղքեր էր գործել և Իսրայելին էլ մեղքերի մեջ էր գցել ու դրանով զայրացրել Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։


Երուսաղեմը Սամարիայի և Աքաաբի տան օրը պիտի գցեմ։ Երուսաղեմը պիտի այնպես մաքրեմ իր բնակիչներից, ինչպես մի դյուրաբեկ անոթ, որ մաքրում ու երեսի վրա շուռ են տալիս։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ