Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
Բ ՕՐԵՆՔ 7:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով, պատժում է առանց հապաղելու, անմիջապես փոխհատուցում է նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց նա անմիջապես պատժում է իրեն ատողներին՝ կորստյան մատնելով նրանց. իրեն ատողի պատիժը անմիջապես հատուցում է։ |
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
որ պաշտպանում է արդարությունը և ողորմություն է անում հազարավոր մարդկանց, վերացնում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, մեղավորին չի ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում է որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ ու չորրորդ սերունդը»։
Հազարավոր սերունդների ողորմածություն ես անում և հայրերի մեղքերի պատիժը նրանցից հետո հատուցում ես նրանց որդիներին։ Մե՛ծ և հզո՛ր Աստված, քո անունը Զորությունների Տեր է,
Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։
Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. «Դարձի՛ր, Տե՜ր, դեպի Իսրայելի հազարավոր ու բյուրավոր որդիները»։
թե՝ “Տերը երկայնամիտ է, բազումողորմ ու ճշմարիտ, որ ներում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, բայց ամենևին չի մաքրում մեղավորներին, և հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զավակներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը”։
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» (Բ Օր. 32.35),- ասում է Տերը։
Դրսից սուրը թող նրանց անզավակ դարձնի, իսկ ներսից երկյուղը սպանի երիտասարդներին ու կույս աղջիկներին, մանուկներին ու ալևոր ծերերին։
Կհատուցեմ վրեժխնդրության օրը, այն ժամանակ, երբ նրանք կշեղեն իրենց ուղին, որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, և ձեր դատաստանը պատրաստ է։
որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։ Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։
Դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը, մի նախանձախնդիր Աստված, որ հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։
Պետք է իմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, միակ ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, որ պահում է ուխտը և ողորմում է իրեն սիրող և իր պատվիրանները պահող մարդկանց մինչև հազար սերունդ,